2009-ն, երբ Նիկոլը 1+1 էր անում, մի լրագրողուհի ինձ հարց ուղղեց նրա նախաձեռնության մասին: Ասացի՝ ինքն ազնիվ տղա է, բայց ազնվությունը բավարար չէ և շուտով ինքը կջախջախվի, քանի որ մեր ընդդիմությունը չի ճանաչում այն ժողովրդին, ում ուզում է առաջնորդել: Ժողովրդին այլ բան է պետք ասել, այլ մոտեցում է պետք:
Նիկոլը թունդ արձագանքեց այս խոսքիս, ինձ որակելով որպես վայ մեկնաբան ու թուլափայ պաշտոնով սաստված /նախարարություններից մեկում էի դեռ նախագահ ԼՏՊ օրերից/: Այդ նույն խոսքիս համար ընդդիմադիր երկու թերթ ինձ դավաճան հանեցին:
Երեք տարի անց հանդիպեցի իր հարցազրույցին, որտեղ ասում էր, թե այլ բան է պետք ասել ժողովրդին, այլ մոտեցում է պետք:
Հետո ինքը գնաց այլ մոտեցման ճանապարհով, որով ինքս ընթանում էի 2006-ից՝ ոչհրապարակավ: Քանիցս առիթ է եղել, ներկա քաղաքական դաշտի ռացիոնալ դրսևորումների շարքում հիշատակել եմ իր Քաղաքացիական պայմանագիրը ևս: Այս վերջին հանրահավաքի մասին նա ասաց մոտավորապես այն կարծիքը, որն ասում էի ես իր վարած հանրահավաքների մասին: Ու հիմա էլ ընդդիմադիրները նրան են դավաճան համարում:
Ինքը կյանքի աստիճաններով բարձրանում է վեր: Բայց լիքը մարդիկ կան, որ լռված են ներքևից առաջին աստիճանի վրա: Նրանց մոտ միայն դավաճան հռչակելն է լավ ստացվում: