ArmnewsTV․am-ը գրում է․
Արևելյան գործընկերության երկրների ԶԼՄ-երի ազատության ինդեքսով Հայաստանը երրորդից իջել է 4-րդ հորիզոնական: 4-րդից երրորդ տեղում հայտնվել է Ուկրաինան: Ուկրաինայի մեկ քայլ առաջը փորձագետները պայմանավորում են ճգնաժամով: Բորիս Նավասարդյանի պնդմամբ, ուկրաինացի փորձագետները մայդանական են և պնդում են, որ ուկրաինական պատերազմի օրերին ԶԼՄ-երը աշխատել են առանց ճնշումների: Իսկ Հայաստանի հետընթացի պատճառը լրագրողների հանդեպ բռնությունների անպատժելիությունն ու օրենսդրական բացերն են:
5-րդ եռամսյակն անընդմեջ ազատության ինդեքսի առաջատարը Վրաստանն է: Մասնագետները դա հիմնավորում են մի քանի պատճառով: Առաջինն ու կարևորն այն է, որ Վրաստանն ընտրեց ասոցացման ճանապարհը, շատ արագ կարգավորեց նաև լրատվական դաշտը` ավարտվեց թվայնացումը: Հաջորդ պատճառը` պաշտոնական տեղեկությունների հասանելիությունն է: Մեր հարևանը առաջատար է նաև բազմազանության առումով:
Ազատության ինդեքսի 5-րդ տեղում Ադրբեջանն է, վերջին 6-րդը` Բելառուսը: Փորձագետները վստահեցնում են, որ Ադրբեջանը շատ շուտով կհայտնվի վերջին հորիզոնականում: Այնտեղ շատ լրագրողներ դեռ անազատության մեջ են, 10-ից ավելի լրատվական կայքեր էլ փակվեցին:
Արևելյան գործընկերության երկրների ԶԼՄ-երի ազատության ինդեքսը երեք ամիսը մեկ հրապարակում է միջանկյալ արդյունքներ: Մասնակից 6 երկրներում աշխատում են 10-ը փորձագետներ, ԶԼՄ-երի վիճակը գնահատում 4 հիմնական բաղադրիչով` լրատվամիջոցների ազատության քաղաքականությունը, աշխատանքային մեթոդիկան, հեռարձակվող լրատվամիջոցների ազատության աստիճանը և ինտերնետ ու զարգացող լրատվամիջոցների գործունեությունը:
Տեսանյութը՝ այստեղ