Ժողովուրդ, բազմաթիվ հարցադրումներ եմ տեսնում՝ կապված Կրկեսի պայյթեցման հետ։ Հիմնականում հնչում են հետևյալ ձևակերպումներ. «Ինչու՞ պայթեցրին», «Ինչու՞ միանգամից չպայթեցրին, այլ մաս-մաս» և այլն։ Ուրեմն կիսվեմ իմ ունեցած տեղեկատվությամբ։ Սկսենք պատմական ակնարկից.
Դեռևս ստալինյան ժամանակներում կիրառվում էր բետոնի մեջ աղ ավելացնելու պրակտիկան, ինչը թույլ էր տալիս, որ բետոնը շուտ չորանա, ինչն էլ իր հերթին անգամներով արագացնում էր շինարարության ընթացքը։ Այս նորամուծությունը ներմուծողն անգամ արժանացել է պետական պարգևի իր գյուտի համար, սակայն տարիներ անց պարզվել է, որ աղը ոչ միայն օգնում է, որ բետոնը շուտ չորանա, այլև ժամանակի ընթացքում քայքայում է այն՝ դարձննելով ձխրուն և փշրվող։
Հիմա կրկեսի մասին. կրկեսի վերանորոգման աշխատանքները պլանավորելիս, այս հանգամանքը հաշվի չէր առվել, սակայն ընթացքում ապրզ էր դարձել, որ շենքի տանող կառույցները տխուր վիճակում են։ Հատկապես կրիտիկական է եղել գմբեթի վիճակը, որը և որոշեցին պայթեցնել։ Այնուհետև պարզ դարձավ, որ մնացած մասերում էլ կապիտալ վերանորոգումը չի օգնի և որոշվեց ապամոնտաժել ողջ կառույցը, անկախ այն հանգամանքից, որ արդյունքում շինարարության գինը կկրկնապատկվի։
Այժմ հայտարարված է, որ կրկեսը վերականգնվելու է և պահպանելու է իր սկզբանակն տեսքի շատ էլեմենտներ, բայյց այս անգամ կկիրառվեն ամենաժանակակից շինարարական տեխնորոգիաններ, որոնք վերակառուցված Կրկեսին կտան երկար տարիների կյանք։



