Անկեղծ ասած, բավականին երկար ժամանակ հայկական կայքերով "շրջայց" չէի կատարել, որովհետև վաղուց արդեն հոգնել եմ անիմաստ, անհեթեթ, սակայն խորը վերլուծության հավակնություններով գրված բառակույտեր ընթերցելուց: Էսօր որոշեցի, սակայն, խախտել այդ "ավանդույթը": Եվ շատ իզուր, որովհետև հայկական վերլուծական մտքի "փայլատակումներից" սարսռացի: Դատարկությունը, որից նույնիսկ դհոլի ձայն չի գալիս: Անհամություն, որի համեմատ հայ երգիծական ծրագրերը "հանճարեղ" բառով բնորոշվելու իրավունք են վաստակում: Եվ, վերջապես, անգրագիտություն, որի ֆոնին Լիսկայի դոկտորական կոչումը նույնիսկ քիչ է թվում: Սուրեն Խաչատրյանը, հիրավի, պիտի առնվազն ակադեմիկոսի կոչում ստանա:
Այսուհանդերձ, գոնե ինձ համար ոչ մի կերպ հասկանալի չդարձավ, թե ո՞ր ազգի ներկայացուցիչներն են ելել իշխանափոխության համար պայքարի՝ որպես իրենց համոզմունքների հիմք ու հենք ունենալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դատողությունները Հայաստանի մասին: Ի՞նչ կարգի անասուն է պետք լինել, որ սեփական երկրում քաղաքական իրավիճակ փոխելու համար պայքարի ընթացքում մեջբերումներ անել մեկից, ով հրապարակայնորեն հայտարարում է, թե Հայաստան երկիր գոյություն չունի, և որ Հայաստանը վաղ թե ուշ վերադառնալու է իր պատմական "տիրոջ"՝ Ադրբեջանի, կազմ: Քանի՞ գրոշի բարոյականություն է պետք ունենալ, իսկ ավելի ճիշտ՝ քանի՞ գրոշով է կարելի վաճառել արժանապատվության վերջին փշրանքները, որ սրա-նրա գրպանից թուլափայ ստանալու համար իշխանություն-ընդդիմություն խաղի մեջ ստանձնել մեջտեղի գծիկի դերը ու "ստռելնիկությամբ" զբաղվել, "մուտիլովկաներ" անել ու նեղ կռուգով հավաքված ժամանակ բորենուն հատուկ հրճվանքով հետևել, թե ինչպե՞ս են հասարակ մարդիկ պատրաստ միմյանց կոկորդ կտրել: Եվ քանի՞ կոպեկի ուղեղ է պետք չհասկանալու համար, որ նույն էն մարդիկ, որոնք հիմա վճարում են, վաղը ձեզ ոչնչացնելու են, քանի որ բորենիները հավասարաչափ զզվելի են բոլորի համար՝ եթե նույնիսկ նրանք իրենք առյուծ չեն, բայց առյուծներ են բուծում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/902686959755399?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել