«Երկու ուժ, երկու հակադարձ սկիզբ հազարամյակներ շարունակ խաչվելով, միահյուսվելով և ձուլվելով ինչ-որ նորի, ամբողջականի, ուղղորդում էին Հայաստանի կյանքը և կերտում նրա ժողովրդի բնավորությունը. արևմուտքի սկիզբը և արևելքի սկիզբը, Եվրոպայի ոգին և Ասիայի ոգին: Գտնվելով երկու աշխարհների սահմանագծին, մշտապես հանդիսանալով ժողովուրդների  բախման ասպարեզ, իրադարձությունների զարգացման արդյունքում ներգրավվելով պատմության մեծագույն հորձանուտներում, Հայաստանի համար ճակատագրի կամոք վերապահված էր կատարել հաշտարարի դեր երկու տարբեր մշակույթների միջև. այն մշակույթի, որի հիման վրա աճեց ամբողջ քրիստոնեական արևմուտքը և այն մշակույթի, որը մեր օրերում ներկայանում է որպես մահմեդական Արևելք: Հայաստան՝ Եվրոպայի և Ասիայի ավանգարդ. վաղուց առաջարկված այս ձևակերպումը ճիշտ բնորոշում է հայ ժողովրդի դրությունն աշխարհում: Հայ ժողովրդի պատմական առաքելությունը՝ ներշնչված իր զարգացման ամբողջ ընթացքով, հետևյալն է՝ փնտրել և գտնել Արևելքի և Արևմուտքի համադրությունը»:
Վ.Բրյուսով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել