Այսօր Հայ մամուլի օրն է, ոչ միայն լրատվության դաշտում աշխատողներիս մասնագիտական տոնը, այլև շատ կարևոր հիշեցում, որ ժամանակակից լրատվամիջոցների նախնին ու alma mater-ը մամուլն է եղել, տպագիր խոսքը, որին հավատացել ու հետևել են մարդիկ:
Մի կարևոր հիշեցում ևս. անպետականության պայմաններում հենց մամուլն էր /եկեղեցու հետ միասին/ հայ հասարակության ինքնակազմակերպման, ինքնակրթման և զարգացման հնարավորությունը, որը և նախապատրաստեց պետության վերահաստատում::
Ուրեմն, շնորհավորելով մեզ Հայ մամուլի օրվա առթիվ, մաղթենք լրատվության պատասխանատուներիս, որ պետականության պայմաններում լինենք առնվազն մեր նախորդների չափ պատասխանատու և նվիրումով ու ազնվությամբ ծառայենք Մարդուն ու Խոսքի ճշմարտությանը:
Շնորհավորում եմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/911158728912016
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել