«Մենք շատ ենք խոսել այս մասին և հիմա էլ պետք է կրկնենք, որ ՏՏ ոլորտը մեզ համար գերակայություն է, և այսօր այդ ոլորտը հանդիսանում է ոչ միայն մեր ապագան, այլ այլևս մեր ներկան է: Եվ բոլոր այն պետությունները, ժողովուրդները, հասարակությունները, ովքեր սա ճիշտ են ըմբռնում և ովքեր այս ոլորտում կարող են ունենալ հաջողություններ, ուրեմն ապագան իրենցն է: Ուզենք, թե չուզենք, մենք պետք է դառնանք տեղեկատվական հասարակություն: Սա մի հուն է, ուր վաղ թե ուշ պիտի մտնեն բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են ժամանակակից քաղաքակրթության մաս: Որքան շուտ և որքան լիարժեքորեն մեզանում կայանա տեղեկատվական հասարակությունը, այնքան լավ և՛ երկրի, և՛ ժողովրդի համար: Որքան ուշ մենք թևակոխենք այդ փուլը, այնքան ավելի շատ խնդիրներ կունենանք: Սա ակնհայտ է: Եվ սա ժամանակի հրամայականն է ու կախված չէ որևէ իշխանությունից»,– ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/avagyankaren/posts/736887856384866?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել