32-ամյա Ուեսլի Ջոյը, ձերբակալությունից հետո փորձելով կյանքում որևէ բարի գործ կատարել, որոշեց զոհաբերել սեփական երիկամը 2 երեխաների մորը` Սալլի-Էնն Գրեյնջերին: Երկուսն էլ չգիտեին միմյանց գոյության մասին մինչ այն պահը, երբ Սալլին` երկու երեխաների հուսահատ մայրը, դիմեց տեղական ամսագրին` աղերսանքով և հույսով, որ կկարողանա երիկամի փոխպատվաստման համար դոնոր գտնել, առանց որի նա այլևս չէր կարող ապրել: Այդ հոդվածին արձագանքեց 10 մարդ, որոնց մեջ հայտնվեց նաև նախկին բանտարկյալ Ուեսլի Ջոյը:
Այժմ Գրեյնդերը Բիրմինգհեմի Էլիզավետա Թագուհի հիվանդանոցում բուժման կուրսեր է անցնում և նշում է, որ անսահման երջանիկ է` հնարավորություն ունենալով տեսնել, թե ինչպես են մեծանում իր աղջիկները, որոնք այժմ 14 և 10 տարեկան են: «Ես չգիտեմ` ինչպես հայտնեմ իմ երախտագիտությունը: Ինձ զարմացրեց այն, որ անծանոթը ցանկացավ ինձ համար դոնոր հանդիսանալ: Ես կարծում էի, որ միայն ֆիլմերում է այդպես լինում»:
Այս տղան` Ուեսլին, նախկին զինվորական է: 2004թ. նա ձերբակալվեց` բռնությամբ հարձակում գործելու համար և դատապարտվեց 4 տարի ազատազրկման: Ազատություն ձեռք բերելուց հետո` նա ամբողջովին փոխեց իր կյանքը:
Ջոյը եղավ այն տաս մարդկանցից մեկը, որոնք համաձայնեցին զոհաբերել իրենց երիկամը երկու երեխաների մահացող մորը, սակայն, ինչպես ցույց տվեցին անալիզի արդյունքները, նա հանդիսացավ միակ համապատասխան դոնորը:
Սալլին մանկությունից պայքարում էր երիկամների ծանր հիվանդության դեմ, տարել էր դրանց փոխպատվաստում և ստիպված էր ընդունել տոքսիկ դեղամիջոցներ, որոնք, արդյունքում, բերեցին երիկամային անբավարարվածության: Շաբաթական երեք անգամ կինը դիալիզի բուժման կուրս էր ընդունում և արդեն, երբ որոշեց հայտարարություն տեղադրել ամսագրում, նրա կյանքը թելից էր կախված:
Իր իսկ խոստովանմամբ` երբ Ուեսլին (չորս երեխաների հայրը), կարդաց այդ պատմությունը, նայեց իր երեխաներին և պատկերացրեց` ինչպիսին կլիներ նրանց վիճակը, երբ վերջիններս կորցներին իրենց մորը:
«Ես մտածում էի, որ շատ են անցյալում գործած վատ արարքներս, և հիմա եկել է ինչ-որ բարի գործ անելու ժամանակը: Օրինակ, փրկել ինչ-որ մեկի կյանքը»: