«Կանաչ մղոնը» ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտի կուլտային դրաման է և 20-րդ դարի ամենադրամատիկ ֆիլմերից մեկը` ֆիլմ, որը դիպչում է հոգու լարերին.

Թվականը` 1999
Երկիրը` ԱՄՆ
Կարգախոսը` «Փոլ Էջեկոմբը հրաշքների չէր հավատում մինչ այն պահը, երբ բախվեց այդ հրաշքներից մեկի հետ:»
Ռեժիսոր` Ֆրենկ Դարաբոնտ
Ժանրը` ֆենտեզի, դրամա, կրիմինալ, դետեկտիվ
Բյուջեն` 60 000 000  դոլար
Ցուցադրությունից ստացված եկամուտը ԱՄՆ-ում` 136 801 374 դոլար
Ցուցադրությունից ստացված եկամուտն աշխարհում` + 150 000 000 դոլար = 286 801 374 դոլար

Зеленая миля: интересные факты о фильме кино, факты, зеленая миля, голливуд

«Կանաչ մղոն» վեպը, որի հիման վրա նկարահանվել է ֆիլմը, գրվել է 1996թ.-ին Քինգի կողմից: Այդ ժամանակ արդեն թողարկվել էր տխրահռչակ Շոուշենկ բանտի մասին կինոժապավենը: Սակայն հեղինակին այնքան էր տպավորել ուղղիչ հաստատություններում պահվող ցմահ բանտարկյալների և մահվան դատապարտված հանցագործների թեման, որ նա շարունակեց այն իր նոր  վեպում` հարստացնելով թեման փիլիսոփայական այլ մտքերով, սյուժետային անսպասելի քայլերով և գլխավոր հերոսների փայլուն գրված բնութագրերով: Այս ամենին համալրում են առեղծվածային պահերը, որոնք վեպը դարձրել են բավականին անկանխատեսելի և իսկապես գրավիչ:Зеленая миля: интересные факты о фильме кино, факты, зеленая миля, голливуд

Ֆիլմը նկարահանված է համանուն վեպի հիման վրա և մեծամասամբ համապատասխանում է իր գրական  նախորդին: Գլխավոր և երկրորդական դերերում խաղացող դերասանները շատ հաջող են ընտրված: Նրանք ճիշտ այնպիսին են, ինչպես նրանց նկարագրում է ինքը` սարսափների արքան: «Կանաչ մղոն» էին անվանում այն միջանցքը, որով վիճակված էր անցնել էլեկտրական աթոռի դատապարտվածներին: Սրանք այն վերջին տասնյակ քայլերն են, որոնք դեպի մահ են տանում: ԱՄՆ-ի բանտերում նման ուղին ընդունված է  անվանել «վերջին մղոն», սակայն ֆիլմի մեջ պատկերված շենքում այդ գիծը կանաչ գույնի էր, որի համար էլ ֆիլմը նման անվանում է ստացել:Зеленая миля: интересные факты о фильме кино, факты, зеленая миля, голливуд 

Բնականաբար, ֆիլմը բանտի, ավելի ճիշտ, մի խումբ մահապարտների և նրանց փոխհարաբերությունների մասին է:  Սակայն կարիք չկա խոսել սյուժեի մասին: Այն կարելի է գնահատել նայելով ֆիլմը կամ կարդալով գիրքը: Խոսենք այն մասին, թե ինչպես է նկարահանվել ֆիլմը:
Ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտի համար առավել բարդ խնդիրներից մեկը ճիշտ դերասանների ընտրությունն էր: Թվում էր`բարդ ոչինչ չկա: Սակայն խնդիրը ծագեց անմիջապես: Պատճառն այն էր, որ ըստ Սթիվեն Քինգի  սյուժեի Բրուտուս   «Վայրագ» Հոուելը աներևակայելի մեծ է չափերով և միևնույն ժամանակ աներևակայելի բարեհոգի: Նա թեև հսկա է, սակայն, այնուամենայնիվ, ճանճի էլ չի վնասի: Այս  կերպարի համար դերասանին ընտրեցին շատ արագ: Հերոսին մարմնավորեց բարձրահասակ և ամրակազմ Դևիդ Մորսը:

 Зеленая миля: интересные факты о фильме кино, факты, зеленая миля, голливуд

Խնդիր ծագեց Ջոն Կոֆֆիի հետ: Նախ, նա պիտի լիներ սևամորթ, իսկ երկրորդ հերթին` աներևակայելի հսկա: Նրա համեմատ Վայրագը երեխայի չափերի էր, և դա մեկ անգամ չէ, որ ընդգծվել է Քինգի գրքում: Նման դերասան գտնելն անհնար էր թվում: Բրյուս Ուիլլիսը, ով վերջերս նկարահանվել է «Արմագեդոն» ֆիլմում, այդ դերի համար խորհուրդ տվեց  Մայքլ Կլարկ Դունկանին`  «պինդ ընկույզի» գործընկերոջը համանուն ֆիլմից:
Արտաքնապես դերասանը համապատասխանում էր, սակայն հասակով` ոչ: Բանն այն է, որ Դևիդ Մորսն ընդամենը մի քանի սանտիմետրով է կարճ  Մայքլ Կլարկ Դունկանից:  Կինոստեղծողները ստիպված էին ամեն տեսակի հնարքների դիմել, որպեսզի ցույց տան Կոֆֆիի հսկա լինելը:

 Зеленая миля: интересные факты о фильме кино, факты, зеленая миля, голливуд

Մկների հետ կապված ևս խնդիրներ առաջացան: Բանն այն է, որ թեև նրանք խելացի կենդանիներ են, բայց և այնպես, հեռու են Միսթեր Ջինգլսի ինտելեկտն ունենալուց: Այդ պատճառով տաղանդավոր մկնիկի դերի համար կիրառվեցին 30 մկնիկներ: Նրանցից յուրաքանչյուրին կոչեցին նկարահանման խմբի որևիցե անդամի անունով: Նկարահանման ընթացքում մկներից ոչ մեկը  չվնասվեց:

Зеленая миля: интересные факты о фильме кино, факты, зеленая миля, голливуд

Այժմ անդրադառնանք մահապատժի գործիքին` էլեկտրական աթոռին: Այն, իհարկե, իսկական չէր: Սակայն մահվան այդ մեքենան կառուցել էին իրական գծագրերի հիման վրա: Հիմքում ընկած էին դեռևս Դեպրեսիայի ժամանակներում գոյություն ունեցած մոդելները: Ինքը` սարսափների արքան, որոշեց նստել այդ սարսափազդու մեքենայի վրա: Քինգն ուզում էր զգալ դատապարտվածների զգացողությունները: Ըստ նրա խոսքերի, դա սարսափելի զգացողություն էր:

Зеленая миля: интересные факты о фильме кино, факты, зеленая миля, голливуд

Որպես նկարահանման վայր ընտրեցին ԱՄՆ-ի երկու նահանգ` Թեննեսին և Հյուսիսային Կարոլինան: Շատ հետաքրքիր է այն դրվագը, որտեղ Կոֆֆին բուժում էր Փոլին: Ըստ գրքի, ինչպես և ըստ սցենարի, նա պետք է բռներ վերակացուի աճուկից, որտեղ կենտրոնացած էր վարակի աղբյուրը: Մայքլ Կլարկ Դունկանը ամաչում էր դա անել, և ոչ մի կերպ չէր կարողանում հաղթահարել այդ զգացողությունը:  Այդ ժամանակ Փոլ Էջկոմբի դերակատար Թոմ Հենքսը անդրավարտիքի մեջ դատարկ շիշ դրեց: Այսպես խնդիրը լուծվեց, և  տեսարանը նկարահանվեց:

 Зеленая миля: интересные факты о фильме кино, факты, зеленая миля, голливуд

Ֆիլմում առավել աչքի ընկնող հերոսներից մեկը մկնիկն է, որին անվանել էին Միսթեր Ջինգլզ:  Նկարահանմանը մասնակցում էր 30 մկնիկ: Նրանք միասին ներկայացնում էին մի ամբողջ նկարահանման խումբ, և նրանցից յուրաքանչյուրին անվանակոչել էին իրական դերասանների պատվին: Նույնիսկ երկարակյաց մկների շարքում ռեկորդակիր համարվողները 7 տրվա սահմանը չեն անցնում:
Ըստ սցենարի, Միսթեր Ջինգլսն ապրել էր 64-65 տարուց ոչ պակաս: Կոֆֆիի ձեռքերն իսկապես կախարդական հատկություններ ունեն:Зеленая миля: интересные факты о фильме кино, факты, зеленая миля, голливуд

 

Վեպը գրվել է մասերով, և սկզբից հրատարակվել է առանձին գրքույկներով:  «1996թ. լավագույն վեպ» անվանակարգում Սթիվեն Քինգի «Կանաչ մղոնը» ստացել է «Stoker» մրցանակ:
Գիրքը գրելու վերջին շրջանում էլ Սթիվեն Քինգը չէր կողմնորոշվում, թե ինչպես կավարտվի Ջոն Կոֆֆիի պատմությունը` ողջ կմնա ՞ նա արդյոք, թե` ոչ:
Սթիվեն Քինգի ստեղծագործության արտասովոր հերոսին տրվել էր Ջոն Կոֆֆի անունը պատմության պրոֆեսսոր, քոլեջի դասավանդող Ջոն Կոֆֆիի պատվին: Միստիկ թրիլլերների հեղինակին այդ անունը շատ էր դուր եկել: Բացի այդ, անվան J.C սկզբնատառերը համապատասխանում են Հիսուս Քրիստոսի (Jesus Christ) անվան սկզբնատառերին, ինչը շատ խորհրդանշական է:  

 Ըստ սկզբնական մտահղացման, Թոմ Հենքսը պետք է կատարեր նաև ծեր Փոլ Էջկոմբի դերը: Դիմահարդարների մի քանի անհաջող փորձից հետո որոշվեց, որ չի հաջողվի Թոմին անհրաժեշտ կերպով գրիմավորել: Այդ ժամանակ, այս փոքրիկ դերակատարման համար ընտրվեց Դաբս Գրիրը: 

Ֆիլմը 2000թ.-ին չորս անվանակարգում «Օսկարի» է նոմինացվել: Կինոնկարը մրացնակի չարժանացավ ո՛չ որպես լավագույն ֆիլմ, ո՛չ լավագույն սցենարի և ո՛չ էլ դերասանական աշխատանքների համար, սակայն դա չխանգարեց, որ այն դառնա համաշխարհային կնոմատոգրաֆիայի լեգենդ` հայտնի լինելով տասնյակ տարիներ:   

 Зеленая миля: интересные факты о фильме кино, факты, зеленая миля, голливуд

Մրցանակներ
2000թ. — «Սատուրն» մրցանակ
• Լավագույն ֆիլմ էքշն/արկածային/թրիլլեր ժանրերում
• Լավագույն երկրորդ պլանի դերասան` Մայքլ Կլարկ Դունկան
• Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի` Պատրիսիա Կլարկսոն

 

Մի քանի մեջբերումներ.
«Իմ անունը Ջոն Կոֆֆի է, ինչպես ըմպելիքինը, պարզապես այլ կերպ է գրվում:»
«Եթե մարդ անկեղծ զղջում է իր մեղքերի համար, նա կարող է վերադառնալ այն ժամանակներ, որն ամենաերջանիկն էր նրա համար, և մնալ այնտեղ ընդմիշտ:»
«Դու էլ կմահանաս, իսկ ես կշարունակեմ ապրել: Եվ դա իմ անեծքն է:»
«Իր մահով նա վճարեց իր բոլոր մեղքերի համար: Ուրեմն հարգանք ունեցիր նրա հանդեպ:»
«Մեզնից յուրաքանչյուրը վաղ թե ուշ ստիպված է լինելու անցնել իր կանաչ մղոնը…»
«Երբ Տերը կկանչի ինձ իր արդար դատին, նա կհարցնի. «Ինչո՞ւ սպանեցիր իմ ստեղծած հրաշքներից մեկին: Ի՞նչ եմ ես նրան ասելու: Որ դա իմ աշխատա՞նքն է:»
«Մենք բոլորս դատապարտված ենք մահվան, բոլորս, առանց բացառության, սակայն, օ՜ Տեր, երբեմն Կանաչ մղոնն այնքան երկար է…»
«Նրանք օգնեցին նրան ինքնասպանություն գործել: Եվ դա տեղի է ունենում ամեն օր ամբողջ աշխարհում:»
«Ես այնքան եմ հոգնել ցավից, որը լսում ու զգում եմ, բոսս: Ես հոգնել եմ ճանապարհներից, հոգնել եմ մենակ լինել, ինչպես ճնճղուկն անձրևի տակ: Հոգնել եմ նրանից, որ երբեք և ոչ ոքի հետ չեմ կարող կիսվել և ասել, թե ուր կամ ինչու ենք մենք գնում: Ես հոգնել եմ միմյանց նկատմամբ մարդկանց ունեցած ատելությունից: Դա նման է ուղեղի մեջ խրված ապակու բեկորների: Հոգնել եմ այն բանից, որ ցանկացել եմ օգնել, բայց չեմ կարողացել:  Հոգնել եմ մթությունից: Սակայն ամենից շատ` ցավից: Այն չափից շատ է: Եթե ես կարողանայի ինքս ամեն ինչի վերջը դնել…»

 Նման որակի ֆիլմերի դիտումից հետո սկսում ես վերաիմաստավորել կյանքի արժեքները, այլ կերպ ես վերաբերվում մարդկանց` ընդհանրապես և հարազատներիդ` մասնավորապես: Դաստիարակչական այս հատկությունն է, որ դարձնում է ֆիլմը բացառիկ արժեքավոր և թանկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել