Ուրախ եմ, որ ժողովրդավարությունը քիչ-քիչ քննարկվում ու ուսումնասիրվում է։ Ուրախ եմ, որ «բարոյական պատրիարխալ» մոդելից ցանկություն կա անցնելու հակակշիռների մոդելի։ Ուրախ եմ, որ քիչ-քիչ հասկանում են, որ ժողովրդավարությունը ոչ թե ճիշտ ուժի իշխանությունն է, այլ ուժերի միջև մրցակցությունն ու հակակշիռը։
Բայց տխրում եմ, որ գիտելիքից պատառիկներ է գցվում դիսկուրս, որպեսզի քաղաքական ուժերի օրակարգը արդարացվի։
Վերադառնանք դասականներին։ Ժողովրդավարության տեսության մեջ անքննելի դեր ունի Կնուտ Վիքսելը /ցավոք ավստրիական դպրոցն այդան մոդայիկ չի ու երիտասարդները սիրում են հիմնականում լիբերալ ուղղությունները/։
Վիքսելը մի կարևոր բան է հասկացել, որ ազգերի հարստության կերտումը պահանջում է եկամուտների վերաբաշխում, մինչդեռ նման վերաբաշխումից հիմնական շահում են նրանք, ովքեր ի սկզբանե հարուստ են։ Հանրության վերնախավի ընտրության հարցում /այսինքն ժողովրդավարության/ հենց կարևորել է հարկային բեռը ու որ մարդիկ պետք է նախապատվությունը տան հենց այն ուժին, ով քիչ բեռով ավելի շատ հանրային բարիք կապահովի։ Եվ եզրակացրել է, որ կարևորը կանոնների փոփոխությունն է, այլապես հարստությունը կմնա նրանց մոտ, ովքեր նախկին կանոններով են ապրում՝
«Պետք է կարևորել այն կանոնները, որոնցով քաղաքական գործակալները կատարում են ընտրություն և պետք է գնահատվեն այն բարեփոխման ջանքերը, որոնք ուղղված են որոշումները կայացնելու կանոնների փոփոխությանը, քան թե կարևորել գործող անձանց վարքագծի փոփոխության վրա ազդելը»։
Հայաստանում մարդիկ հիմնականում դժգոհ են այն կանոններից, որոնք անարդար ձևով հարկում են ու ստեղծած ազգային հարստությունը վերաբաշխում։ Ու ես չեմ տեսնում որևիցե քաղաքական ուժի մոտ այս կանոնները փոփոխելու կոչ։ ԱՄՆ պատերզմը սկսեց պարզ բանձևով ՚no taxation without representation՚, իսկ ես տեսնում եմ պարզ բան՝ ՛representation without taxation՛ մեխանիզմի են ձգտում բուրժուա հռչակված քաղաքական ուժը ...
Տնտեսափիլիսոփայական միքտը, որ եկավ ու գաղափարախոսական զենք դարձավ մրցակցող ուժերի ձեռքին հիմնականում քննարկում էր հենց հարստության ու վերաբաշխման կանոնները, իսկ ժողովրդավարությունն էլ ձևավորվեց որպես այդ կանոնների ընդունելի/լեգիտիմ ձևավորման մեխանիզմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել