Հետևում եմ ՀԱԿ-անդամ մի շարք իմ կողմից հարգված ու սիրված մարդկանց գրառումներին ֆեյսբուքում, ովքեր իրենց շարժման հետևից չգնացողներին անվանում են Ճաք տված, Ջղաձգված, Սերժիկի մարդ և այլն:
Տղերք, տենց չեն պայքարում: Վիրավորում եք շատ հաճախ մարդկանց, ովքեր որ շատ ավելի ազնիվ ու ընդդիմադիր են, քան հարթակի կեսը, որը ազատության հրապարակում էր: Բայց դուք անխնա անձնական վիրավորանքներ եք տալիս: Փոստանջյան Զառայի պես դուխով կնոջն եք վիրավորում: Բա որ հլը չհաղթած սաղին կով, ճաք տված ու պոռնիկ եք ասում, բա որ հաղթեք ի՞նչ եք անելու: Կախելու ե՞ք: Թե՞ ընտրությանն էլ ով ձեզ չընտրեց քֆուր եք դնելու:
Հ.Գ. Հանուն անկեղծության ասեմ, չեմ տեսել որ կոնկրետ ինձ կամ Հայազնին վիրավորող լինի:
Հ.Գ.2. Եթե բոլորս ձեր պես մտածեինք, հենա ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու Ժառանգության անդամ կլինեինք , էլ խի էինք առանձին գործում:
Հ.Գ.3. Ահավոր չէի ուզում էս թեմային անդրադառնալ, ուղղակի էլ չդիմացա: