Armnewstv.am-ը գրում է․
Համայնքի ղեկավարի առաջիկա ընտրությունների մասին միակ հուշումը Գետաշենի գյուղապետարանի պատին փակցված ընտրացուցակներն են: Գետաշենցիները որոշել են` ընտրությունների թեման չքննարկել: Ընտրությունների վերաբերյալ նրանց հետաքրքրությունները սահմանափակվում են թեկնածուներին ճանաչելով և քվեարկության օրն իմանալով: Գետաշենում գյուղապետի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու` գործող գյուղապետ Գագիկ Հովհաննիսյանը և նախկին գյուղապետ Վարուժան Նաջարյանը: Գետաշենցիներն ասում են` նրանցից ոչ մեկին նախընտրական քարոզարշավի ժամանակ չեն տեսել: Վարուժան Նաջարյանը չհերքեց` նախընտրական հանդիպումներ չի կազմակերպել, կարիք չկա: Թեկնածուն չհիմնավորեց նաև, թե ինչու է որոշել առաջադրվել:
Գյուղապետի մյուս թեկնածուին, ՀՀԿ-ական Գագիկ Հովհաննիսյանին հանդիպել այդպես էլ չհաջողվեց: Գյուղում չէր, հեռախոսազրույցում խոստացավ հանդիպել ավելի ուշ: Հանդիպումն այդպես էլ չկայացավ, թեկնածուն պատճառաբանեց, թե առողջական խնդիրներ ունի, հիվանդանոցում է: Գետաշենցիները համայնքի ղեկավար կընտրեն հոկտեմբերի 19-ին: Ընտրացուցակներում կա 1751 ընտրող:
Տեսանյութն՝ այստեղ