«Իրատես de facto» թերթի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանը անդրադառնալով իրենց աղմուկ հանած հադվածին, որում մասնավորապես ասվում է, որ Գագիկ Ծառուկյանն օլիգարխ է, նշել է, որ լուրջ չի վերաբերվում Տիգրան Ուրիխանյանի անձին ու նրա հայտարարությանը, թեև շնորհակալ է արձակուրդից հետո «Իրատես de facto» թերթի և irates.am կայքէջի մուտքն այսպես նշանավորելու համար. և որ Ուրիխանյանը շատ բարձր մակարդակով կազմակերպեց իրենց PR-ը: Ինչ վերաբերում է թերթի այսօրվա համարում տպագրված «Հայկական օլիգարխիան և ազգային պետական հիմնահարցերը» հրապարակմանը Ուրիխանյանի արձագանքին և տված որակումներին, ասել է, որ «Իրատես de facto»-ն Տիգրան Ուրիխանյանի հանգով երբեք չի եղել ու չկա պատվերների այն դաշտում, ուր «պրոֆեսիոնալ» գործունեություն է իրականացնում ձեռքի հետ մի քանի կուսակցություն փոխած նորաթուխ ու չկայացած այս կարիերիստը:

Հարց ունեմ Փիրուզա Մելիքսեթյանին: Իսկ ո՞վ Ձեր կամ Ձեր թերթի հասցեին որևէ բան ասեց: Փաստորեն հաստատում եք հա՞ այն ինչ մեր հայտարարության մեջ գրված է, և Ձեր թերթը իրականում կատարում է նշված պատվերները: Փաստորեն ճիշտ թույլ տեղին կպա՞նք:
Մի քանի դրամով պատվերներ կատարող, առանց բարոյական չափանիշների սեփական թերթ կոչվածի էջերում ժողովրդի կողմից ընկալվող ու սիրված գործիչների հասցեին վարկաբեկող նյութեր գրող Փիրուզային հիշեցնում եմ, որ բոլոր ժամանակներում նյութական շահին առաջնություն տվող լրագրողը դատապարտված է անընդմեջ խնդիրներ ունենալու սեփական խղճի հետ: Չնայած ի՞նչ խղճի առկայության մասին է խոսք գնում: 
Նաև ուզում եմ նշել, որ կնոջը անհարիր է նույնիսկ նախանձով դրդված անձնական վիրավորանքներ և անվայել արտահայտություններ անելը մի անձնավորության հասցեին, ով ճշմարտությունն է ներկայացնում: Պետք չէ անմակարդակ ու անբարեկիրթ պահվածք դրսևորել: Կոչ եմ անում հայ կնոջն ու լրագրողին վայել կեցվածքի շրջանակներից դուրս չգալ:
Մենք սիրով ընդունում ենք ցանկացած լրագրողի կողմից հնչեցված առողջ քննադատություն, բայց միշտ կոշտ արձագանքելու ենք ստին ու բռի վիրավորանքներին:

Հարգանքով՝ պատգամավորի օգնական Վ. Քոչարյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել