Հարգելի գործընկերներ,
1794թ-ի հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում Հարություն քահանա Շմավոնյանի նախաձեռնությամբ լույս տեսավ հայկական պատմա-մշակութային հանդեսը` ազդարարելով հայ մամուլի պատմության մեկնարնը: Հետագայում` ավելի քան 2 դար անց, ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16-ը հայտարարել է Մամուլի աշխատողների օր:
Շնորհավորում եմ հայ մամուլի բոլոր ներկայացուցիչներին` մասնագիտական տոնի կապակցությամբ: Մաղթում եմ աշխատանքային բեղուն կյանք, հաստատակամ մտքի իրական թռիչք և լավատեսություն: Լրատվամիջոցներն այսօր գտնվում են երկրում տիրող բոլոր իրադարձությունների կիզակետում, ուստի այն լուսաբանող յուրաքանչյուր լրագրող պետք է գիտակցի իր աշխատանքի կարևորությունն ու գրչի արժեքը: Լրագրողի արժանապատիվ աշխատանքն ու գործին նվիրվածությունը օր օրի կկատարելագործի և կկարևորի լրատվամիջոցի դերը հայ իրականության ու հասարակության մեջ:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մամուլի բոլոր ներկայացուցիչներին` մաղթելով պատասխանատվության մեծ զգացում և հավատարմություն` հոգուց դուրս եկած յուրաքանչյուր մտքին:
Սիրով` Արսեն Բաբայան