Բոլոր դոկտրիններում մշակույթը հիշատակվում և հաջորդում էր սոցիալ կրթական արժեքներին ու ներառվում որպես վերջինների գործիք և հանիրավի մեծ հաշվով այդպես է:
Մենք վերջին յոթ հարյուր տարին պահպանվել ենք ազգ ու տեսակ մեր ինքնության ինստիտուտներով/ հայ ընտանիք , հայ ավանդույթ հայ մշակույթ , հայ եկեղեցի/ և ձեռքի թեթև շարժումով այս ամենը թողնել սոցիալական հարթության հետևում ` նշանակում է արմատախիլ անել մեր տեսակն ու ինքնությունը :
Մոտ քառորդ դար մենք մեծամիտ ենք եղել : Հենվելով խորհրդային կրթական պայթյունի վրա ` պահանջել մեզանից լինել ակադեմիական արվեստի կրթողներ ու անտեսել մեր ազգայինը / ինձ հանգիստ չի տալիս այն միտքը որ մինչև հիմա մենք ուղղաձիգ և հորիզոնական պատմության մեջ չունենք խաչքարագործության ակադեմիական դպրոց և այս մասին լսելիս կտեսնենք միայն կնճռոտվող դեմքեր/
Եվ հիմա ես ուզում եմ դիմել վերջին քառորդ դարը ամփոփողներին, ովքեր ժամանակ չունցան ազգայինը բարձրացնելու կամ համակրելու համար , ովքեր տարիներով ինչ որ ծրագրեր իրականացրեցին բուծելով տարբեր ավանդույթներ , բայց ոչ ազգայինի հիմքով , ովքեր կարողացանմիջոցները մեթոդները ու ամեն բան օգտագործել տարբեր , բայց ոչ մեր տեսակի պահպանության նպատակներով/հիշում եմ սանիտարահիգենիկ դասընթացներ կային և շատերը վիճաբանում էին սեռական դաստիրակությունը ներմուծելու ահմար /
- ազգայինը մեզ պետք էր թե ոչ ? մշակույթը սոցիալ մշակութային փաթեթի հիմքն է թե ոչ ?
Եթե դու չունես կրթություն ստանալու մշակույթ ` ապա ոնց ես կրթելու հաջորդներին?/ մենք ունենք հինգ տոկոս տարրական կրթությունից զուրկ քաղաքացիներ /
եթե դու չունես ապրելու ու զարգացանալու կենցաղավարություն և պատրաստ ես լոթի ծախսեր անելու ու ազգովի պարքտի տկ ընկնելու ` մենակ թե երեխադ արհեստավոր չդառնա ու երկու միլիոն տաս ինչ որ բակային համալսարանի ` ապա ում ասես որ Երկիրը երկիր չի ? - նկատեք ազգովի ենք ներքաշվել այս ամենի մեջ
եթե դու չունես գրագիտություն քո մշակույթի զարգացման համար / սա ամեն կազմակերպությանը ու միավորին/ ապա քեզ ինչքան փող է պետք դեռ որ ոտքի կանգնեցնես քո նպատակը/ հա փող ենք ուզում ու քիչ է/
մտածում եմ - մշակույթ կրթություն թե կրթություն մշակույթ ` առաջինը ու միայն առաջինը