Բ
ոլոր ժամանակներում սոցիլական կամ առհասարակ որբերը բաժանվել են երկու խմբի.
առաջինը հանդիսացել և մնացել են խոցելի խումբ, երկրորդ իրենց կամ կողմնակի միջամտությամբ հասել մեծ բարձրունքների
/որպեսզի գրվածքս խորթ չթվա ` ասեմ որ իմ պապը և տատը որբեր են եղել եղեռնի արդյունքում և մեծացել ամերիկյան որբանոցներում/:

Երկրաշարժից հետո Գյումրիում մեծանում է այս տեսակ / անգամ հայր ու մայր ունեցող/ երեխաների երկրորդ սերունդը և չնայած ամեն տեսակ ջանքերի ` մինևնույն է այս երևույթը , որ ցավոտ է ու մնում է մեր բոլորի խղճին ` մնում է խնդրահարույց: Արվում է ոչ քիչ բան , բայց որ չի պակասում այս քանակը և երևույթը դեռ նկատելի է ` այդպես է:

Միշտ սիրում եմ օրինակ բերել երկրորդ համաշխարհայինի այս տեսակ երևույթի լուծումը:
Բոլոր թանգարանները բացում են խմբակներ որբերի համար և սկսում կրթել / ցայտուն օրինակ է Եվգենի Պրիմակովը ` ով դառավ աշխարհահռչակ քաղաքական գործիչ ու ղեկավար/: 
Որբ երեխաներին անվանում էին Էրմիտաժի երեխաներ:

Այսօր մեր երկրում բավականին լավ դպրոցներ ունենք , որոնք կամաց կամաց ձեռք են բերում տարածաշրջանային և միջազգային համարում և թե քանի այդպիսի երեխաներ են սովորում այս դպրոցներում հարց է:
Կարծում եմ, որ դժվար չի լինի հետագծել ու ուղղորդել այս տեսակ երեխաների կրթությունը և ստեղծել պայմամաններ վերջինների կրթության համար:Ասածս չի վերաբերվում տարբեր սոցիալական փաթեթներով կրթություն ստացողներին` ինչ արվում է :
Երբ նայում ես այս երեխաների պարզ ու ջինջ հայացքին....

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել