Haytni.com-ը գրում է․
Ֆրանսիայում դադարեցվել է սարսափ ֆիլմի ցուցադրությունը, քանի որ այն հանդիսատեսին հանգեցնում էր հոգեկան հիվանդության: Ինչպես հայտնել է Radio France Internationale -ը՝ Մարսելի, Ստրասբուրգի, և Փարիզի կինոթատրոնները դադարեցրել են ֆիլմի սեանսները, քանի որ ագրեսիվ պահվածք է նկատվում հանդիսատեսի կողմից: Մոնպելյեի կինոթատրոնի մենեջերը նշել է.«Մի քանի 14 տարեկան պատանիներ սկսել են իրար վիրավորել, իսկ ոմանք էլ միզել են նստարանների վրա: Ասես կենդանաբանակում այգում լիներ: Այս ամենը վախի հետևանք է»: Նույն իրավիճակն է եղել նաև Ֆրանսիայի կինոթատրոնում, և մենեջերն անգամ ստիպված է եղել ոստիկանություն կանչել: Ըստ դերասանուհի Ալենա Գրասսեի՝ նման երիտասարդները գալիս են իրենց ցուցադրելու, և քանի որ ֆիլմին այնքան էլ լուրջ չեն վերաբերում, սա նման վարքագծի դրսևորման պատճառ է դառնում: