roubleCivilnet.am-ը գրում է.

Հոկտեմբերի 15-ին Մոսկովայի բորսայում առևտրաշրջանի բացման առաջին 15 րոպեներին դոլարի փոխարժեքը գերազանցել է 41 ռուբլին, հաղորդում է ռուսական «Կոմերսանտ» թերթը։ Առավելագույն փոխարժեքը կազմել է 41,0475 ռուբլի։ Համեմատ հոկտեմբերի 14-ի առևտրաշրջանի փակման փոխարժեքի՝ դոլարը թանկացել է 13 կոպեկով։ Այդպիսով՝ հոկտեմբերի 15-ի առավոտյան սահմանվել է հերթական պատմական առավելագույն փոխարժեքը։

Վերջին մի քանի ամիսներին դոլարը դրանք սահմանում է գրեթե ամեն օր։ Դոլարի փոխարժեքի բարձրացումը պայմանավորված է նավթի ցածր գներով, արտաքին շուկաներում փոխառությունների պատժամիջոցային սահմանափակումների ֆոնին արժույթի աճող պահանջարկով, երկրում տիրող տնտեսական բարդ իրադրությամբ։ Հենց այս ամենն էլ ծնում է ներդրողների սպեկուլյատիվ տրամադրություններ։ Օգոստոսի վերջից դոլարը թանկացել է 13%-ով (4,7 ռուբլիով)։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել