Armnewstv.am-ը գրում է․
Լավագույն սոպրանո, «բել-կանտոյի» անզուգական վարպետ, Դիվա, Պրիմադոննա. սրանք Մոնսերատ Կաբալիեի ոչ բոլոր տիտղոսներն են: Համաշխարհային մեծության աստղի բացօթյա համերգը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում է: «Հանուն խաղաղության և Արցախի բարգավաճման» խորագիրը կրող համերգը նվիրված էր հրադադարի 20-ամյակին: Նախագահ Բակո Սահակյանն ու Արցախի իշխանության հոգեւոր եւ աշխարհիկ ներկայացուցիչները հիացմունքով էին լսում երգչուհու կատարումները: Բակո Սահակյանի խոսքով` Մոնսերատ Կաբալիեն արդեն իր ուրույն տեղն է զբաղեցնում Արցախի մշակութային կյանքում: Նախագահն ընդգծում է` երգչու այցերն ու համերգը անկեղծ բարեկամության և մարդասիրության լավագույն դրսեւորում են: Օրը միայն ստեփանակերտցիների համար չէր տոնական: Աշխարհահռչակ սոպրանոյին լսելու համար բազմաթիվ հյուրեր էին ժամանաել նաեւ Հայաստանից եւ արտասահմանից:
Համերգին աշխարհահռչակ օպերային երգչուհուց բացի ելույթ ունեցան նաեւ դուստրը` Մոնսերատ Մարտին, տենոր Ջորդի Գալան և դաշնակահար Ռիկարդո Էստրադան: Մշակույթի եւ երիտասարդության նախարարությունը խոստանում է, որ աշխարհահռակ սոպրանոյի այցը օրինակ է դսռնալու համաշխարհային մեծության մշակութային այլ գործիչների համար, բայց դեռ գաղտնիքը չի բացում, թե ով է լինելու հաջորդ հյուրը:
Տեսանյութն՝ այստեղ