Օր 1. Օրս թեթև սկսեց։ Մտածում եմ նոր բացված հորիզոնների, նոր հնարավորությունների մասին։ Ինչքա՜ն նոր բան բացահայտեցի շուրջբոլորս. օրինակ, որ տանը հեռուստացույց կա, սառնարան... որ երկրորդ երեխաս ա ծնվել ու արդեն 6 տարեկան ա...
Առավոտյան քայլելիս շուրջբոլորս ծառեր տեսա. ահագին սիրուն բաներ են։ Երևանը, փաստորեն, ահագին թարմացել, սիրունացել ա։ Ինչի՞ս էր պետք էդ անտեր խելախոսը, որից քիթս չէի կտրում։ Հրա՜շք։

Երեկոյան մոտս թեթև գլխապտույտ սկսվեց։

Օր 2. Արթնացա հաճելի տրամադրությամբ, բայց զուգարանում օդի «փչիկի» բաղադրությունըհինգերորդ անգամ կարդալուց հետո մի թեթև ներվայնություն սկսվեց մոտս։ Նորությունները լսեցի Արմնյուզով, բայց չստացվեց քոմմենթել։ Չկարողացա նույնիսկ լայքել հաղորդավարուհու բանավոր շեյրած նորությունը, որ հետաքրքիր թվաց։ Նեղվեցի։

Իրավիճակը շտկվեց երեկոյան, երբ հասկացա, որ իրականում ուտելիքից կարելի է հաճուք ստանալ։

Օր 3. Գլխապտույտ ունեմ։ Ինֆորմացիայի մի ինչ որ քաղց եմ զգում։ Երեկ կրպակից հարյուր դրամովդաունլոդած օրաթերթը բացեցի, փորձեցի ափդեյթ անել, որ էսօրվա նորությունները բերի, չստացվեց։ Տեքստի մեծացման մենյու չկար։ Էշշություն, մի խոսքով։ Ո՞վ ա սրանց փող տալիս։ Փլեյ մարքեթ մտնեմ, հիշեմ՝ ռեփորթ անել։

Օր 4. Վատ եմ։ Երկրորդ՝ սովորական հեռախոսիս բոլոր ծակուծուկերը մի քանի անգամ մտնելուց հետո վերջապես հասկացա, որ դրանով ֆեյսբուք ու թվիթթեր էդպես էլ չեմ մտնելու, ու որ ուոթթսափը ինչ որ սմս անկապ ծրագրով ա փոխարինված։ Սրտխառնոցս չի անցնում։
Տաքսու մեջ բացահայտեցի, որ էդ տաքսին քշելու համար տաքսու ադմինիստրատոր ա պետք («շոֆեռ» նիքով), ու կա՛ էդպիսի մարդ։ Գլուխս տարավ: Ինչ որ կառավարությունից էր բողոքում, ինչ որ օլիգարխներից, ընդ որում էնպիսի նիքեր էր ասում, որոնց հետ ֆռենդ չեմ եղել։ Հիմա փորձում եմ հասարակ նոկիայով ֆրենդել։ Տեսնենք ինչ կստացվի։

Օր 5. Հեռախոս չունեմ ընդհանրապես։ Էկրանը բութ մատով ջարդեցի։ Մտա մոտակա խանութը, որ ի-բեյից նոր էկրան պատվիրեմ, մտածեցին պարսկահայ եմ ու վրաս կրկնակի թանկ ինչ որ խորիզով գաթա ծախեցին։ Ընդ որում հրաժարվում էին վճարը փեյփալով ընդունել։ Վայրենություն։
Ամբողջ օրը գլխացավից մեռնում էի։ Երեկոյան կինս առաջարկեց ընտանեկան ալբոմը թերթել։ Գիտեի, որ դրանից լավ բան դուրս չի գալու, բայց համաձայնվեցի։ Ինչքան փորձեցի նկարները երկու մատով մեծացնել, բան դուրս չեկավ։ Ալբոմի սլայդ ֆունկցիան փչացած էր՝ ստիպված էջերը ձեռքով էի թերթում։ Նկարներին էֆֆեկտներ ավելցանելը հնարավոր եղավ մենակ ֆլոմաստերով։ Շեյրինգ ֆունկցիան իսպառ չի աշխատում։ Կատաղած եմ, մի խոսքով։ Կինս առաջարկեց նոր ֆոտոներ ավելացնել, բերեցինսթագրամի սարքը (վրան չգիտես ինչու «Օլիմպուս» էր գրված)։ Մենակ նորմալ մոդով էր նկարում։ Ոչ մի էֆֆեկտ։
Երեկոն ավարտվեց սկանդալով։

Օր 6. Բոլոր ատամներս ցավում են։ Սեղմելուց ա, երևի։ Երեք օր ա տուալետ չեմ մտնում։ Վախենում եմ նույնիսկ մտքից։ Փչիկը շպրտել էի աղբանոցը, բայց գնացի, քրքրեցի, գտա ու մի հատ էլ բաղադրությունը կարդացի։ Թողեց մի քիչ։
Հայտնաբերեցի, որ լվացարանի վերևը ահագին մեծ ռեզոլուշընով մոնիտոր կա (երևի HD ա)։ Մեջն ինչ որ անթրաշ վայրենու ավատար ա, gif ֆայլով, երևի։ Ահագին լավ գործ ա արած։ Երևի մի 20 գիգաբայթ կլինի։ Հիմի փորձեմ քոփի անել ֆլեշկայիս մեջ։

Օր 7. Վիրակապերս երեք օրից կքանդեն։ Օրագիրս բուժքրոջն եմ թելադրում։ Բժիշկը մի կես ժամից «աբխոդի» պիտի գա: Նոր խելախոսս ձեռքումս պինդ բռնել եմ։ Երբ ա անցնելու էդ անտեր կես ժամը....

… Չգիտեմ ինչ գրեմ։ Էս նոր հիվանդը մի քիչ կտտացրած էր, աչքիս։ Խնդրեց իր օրագիրը իր թելադրածով ես գրեմ, քանի որ գլուխը վիրակապերի մեջ էր։ Մի քանի տող գրեցի, հետո բժիշկը մտավ մոտն ու ասեց, որ մի ամիս դեռ թույլ չի տալու մոնիտորի նայել, քանի որ հայելու փշուրները հանելուց հետո սպիները պիտի փակվեն։ Արդեն հինգուկես ժամ ա՝ հիվանդը մի հանգի գոռում ա։ Գլխի կարերը պատռվել են արդեն։ Չգիտեմ էդ իրա օրագիրը գրեմ, չգրեմ... Տո լավ է, բա ինձ պետք ա՞։
Լավ ես գնացի պեռերիվի։ Էրեխեքը պեռաշկի ու սմետան են բարձրացրել։

Զառա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել