Հայաստան-ֆրանսիա` 0-3. Շալանդը տղաներից գոհ էArmnewsTV.am-ը գրում է.

Ավագի փոփոխությունը երկրպագուներին ստիպեց անհանգստանալ: Ինչ էր պատահել Ռոման Բերեզովսկուն: 40-ամյա դարպասապահը ասում է` լավ է, մարզիչն ապահովության համար է իրեն փոխարինել: Բերեզովսկին խաղից գոհ է, խաղատախտակի թվերից` ոչ: Ամեն դեպքում հավաքականի ավագը դեպի Պորտուգալիա է նայում:

 3 գոլ` Շալանդի պաշտպանության առյուծը ավելի լավ խաղ էր ցանկանում: Բայց հոգնածությունը չթողեց: Ռոբերտ Արզումանյանը Ֆրանսիայի նման հավաքականի հետ այս խաղն էլ բավարար է համարում: Մարկոս Պիզելին բաց թողած հնարավորություններն է հիշում. դեռ սերբերի դարպասին չիրացրած 11 մետրանոցի ու Ֆրանսիայի հետ խաղում էլ երկու գոլային հնարավորությունների համար ինքն իրեն չի ներում: Բայց ֆուտբոլ է, ամեն ինչ պատահում է:

Բերնար Շալանդը երկակի զգացողություններ ունի. տղաներից գոհ է, խաղի արդյունքից՝ ոչ: Մադրիդի Ռեալի ու Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը, պարզվում է, խտրական վերաբերմունք ունի լրագրողների նկատմամբ: Կարիմ Բենզմենան չլսելու է տալիս մեր հարցրերը, պատասխանում է միայն ֆրանսիացիներին:

Ֆրանսիացիների թիմի գերաստղի խոսքը կրկնում է նաև աշխարհի 1998թ-ի չեմպիոն Բիքսանտ Լազարիզյուն, տարբերությամբ որ վատ խաղ չէր ասվածը հայերին է վերաբերում: 

Հայաստանի ազգային հավաքականը Ֆրանսիայի հետ խաղով ավարտեց 2014-ի տնային հանդիպումները: Հավաքականը նոյմեբերի 14-ին հիմնական կազմով կմեկնի Պորտուգալիա:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել