Հոկտեմբերի 17-ից 26-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի կունենա բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված կլինի 9 մարզիկով: Խորվաթիայում ,մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ ,հայկական բռնցքամարտի պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, 52 կգ քաշային Դավիթ Ասատրյանը, 56 կգ քաշային Սպարտակ Թամարյանը, 60 կգ քաշային Ժորա Համազարյանը, 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը, 69 կգ քաշային Տիգրան Մելքոնյանը ,75 կգ քաշային Արմեն Մինասյանը, 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը և գերծանր քաշային կարգում հանդես եկող Գնել Մուրադյանը: Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը և ֆեդերացիայի ղեկավարությունը որոշել է այս անգամ հանգստանալու հնարավորություն տալ երիտասարդների աշխարհի առաջնության և պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 81 կգ քաշային Նարեկ Մանասյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել