ArmnewsTV.am-ը գրում է.
Ռուսաստանի մարզային բանկերի ասոցիացիան դիմել է Կենտրոնական բանկ Եվրասիական միության տարածքում վերազգային բանկային արտոնագրեր ստեղծելու խնդրանքով: Դրանք հնարավորություն կտան առանց հավելյալ թույլատվությունների մի երկրում հավատարմագրված բանկերը գործեն նաև ԵՏՄ անդամ բոլոր պետություններում:
Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի բանկային համակարգերում կան որոշակի նմանություններ: Ռուսաստանում գործում է ավելի քան 800 բանկ, Ղազախստանում և Բելառուսում բանկերի թիվը 30-նն է: ԵՏՄ տարածքում բանկային ամենափոքր համակարգն ունի Հայաստանը: Այստեղ գործում է 22 բանկ: Ռուսական բանկերն ակտիվորեն ընդլայնվում են ԱՊՀ տարածքում: Այդ բանկերի դուստր վարկային կազմակերպությունները մտնում են նախկին ԽՍՀՄ տարածքում գործող լավագույն 30 բանկերի ցանկը: Սրան զուգահեռ Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի բանկերը էականորեն զիջում են իրենց դիրքերը: Վերազգային բանկային արտոնագրերի համակարգն արդեն գործում է Եվրամիության տարածքում:
ԱՊՀ տարածքում վարկային ամենացածր տոկոսադրույքները սահմանում են ռուսական բանկերը: Ռուս վերլուծաբանները կանխատեսում են` եթե բանկերի համար ստեղծվեն վերազգային արտոնագրեր, ապա ԵՏՄ տարածքի շատ բանկեր չեն դիմանա մրցակցությանն ու դուրս կմնան շուկայից: Նրանց կարծիքով առաջինը կզիջեն հայաստանյան բանկերը:
Տեսանյութը՝ այստեղ