ArmnewsTV.am-ը գրում է.
Արմավիր-Երևան ավտոմայրուղու հարևանությամբ բազմաթիվ ժամանակավոր շուկաներ են գործում, որտեղ գյուղմթերքը զգալիորեն ցածր գնով է վաճառվում: Գյուղացիները այստեղ հնարավորություն ունեն իրենց հողակտորի հարևանությամբ վաճառել իրենց արտադրանքը: Տարվա այս ժամանակահատվածում շուկայի տեսականին համալրվում է Շիրակի և Գեղարքունիքի մարզերից ներկրված կարտոֆիլով: Այս տարի մայրուղու հարակից շուկաներում կարտոֆիլի դեֆիցիտ է զգացվում և կարտոֆիլի մեկ կգ-ի գինը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է հասնելով 200-250 դրամ:
Սարգիս Հարությունյանը տարիներ շարունակ կարտոֆիլ է վերավաճառում, հիմնականում գնում է Վարդենիսից, ասում է` բացի այն, որ բերքը սակավ է, եղածն էլ վարդենիսցիները դժվարությամբ են վաճառում: Նախկին վերավաճառողներից ոմանք էլ արդեն մեկ շաբաթ է բարձր գնի պատճառով չեն կարողանում հյուսիսային շրջաններից կարտոֆիլ գնել: Ըստ Սարգիս Հարությունյանի, Արմավիրի մարզում ուշահաս կարտոֆիլ մշակելը անարդյունավետ է, կապված ցածր բերքատվության և հիվանդությունների հետ: Արմավիրի մարզում հիմնականում մշակում են կարտոֆիլի գերվաղահաս և վաղահաս սորտերը: Այս տարի, ըստ մարզպետարանի գյուղվարչության պետի, մարզում մշակվել է մոտ 1850 հեկտար կարտոֆիլ, որը նախորդ տարվա համեմատ ավել է 500 հեկտարով:
Տեսանյութը՝ այստեղ