ArmnewsTV.am-ը գրում է․
Ո՞ւմ է գյումրեցի կինը տվել իր նորածնին: Ոստիկանության Կումայրիի բաժինը հայտնում է, որ Գյումրու քաղաքապետարանի հավաքարար Լամարա Ասլանյանը հաղորդում է տվել, որ իր 24-ամյա դուստրն այս տարվա սեպտեմբերի 18-ին ծննդաբերել է եւ իր նորածին որդուն տվել է Կամո Կարապետյանին: Լամարա Ասլանյանը նշել է, որ Կամո Կարապետյանը հրաժարվում է վճարել հազար դոլարը, որի համար նախապես պայմանավորվել էին: Կամո Կարապետյանը ճանաչել է երեխայի հայրությունը եւ սեպտեմբերի 20-ին փոքրիկին տեղափոխել է իր տուն: Երեխայի մորաքույրն ապրում է մոր եւ քրոջ հետ նույն բնակարանում: Նա նշում է, սակայն, որ նորածնի հորից իրենք գումարի պահանջ չունեն:
Նորածնի մայրը անորոշ զբաղմունքով է ապրում, նա դաշտերում կարտոֆիլ է հավաքում: Նրա առաջին երեխային, որը 2.5 տարեկան է, հիմնականում քույրն է հետեւում: Առաջնեկը Արագածում բնակվող առաջին ամուսնուց է: Փոքրիկը մոր ազգանունն է կրում, քանի որ հայրը չի ցանկացել երեխային ծննդատնից տուն տանել եւ հանձնել է Պետրոսյաններին: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հայտնել է, որ նախապատրաստվում են նյութեր:
Տեսանյութը՝ այստեղ