ArmnewsTV․am-ը գրում է․
Այս կատարումով է Սինդնեյում բնակվող Ջորջիան հանդես գալու համերգին: Հայաստանում պետք է անպայման հայերեն երգեր: Ասում է, դժվար էր Կոմիտաս ու Մանսուրյան կատարելը, սակայն դասախոսը` Արաքս Մանսուրյանը հոգիները հանել է: Ամեն նոտան առաձին-առաձին սովորեցրել է ու կարողացել է հայկական հնչողություն ստանալ:
Արաքս Մանսուրյանը դասավանդում է Ավստրալիայի երաժշտական ինստիտուտում և Հայաստանում է տարբեր երկրների լավագույն 3 սաների հետ: Համերգը նվիրված է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75-ամյակին: Աշակերտները միանգամից ոգևորվել են Հայաստանում հեմերգ տալու Արաքս Մանսուրյանի առաջարկից և անգամ սեփական միջոցներով են գնել օդանավի տոմսերը: Համերգին հնչելու է Կոմիտաս ու Մանսուրյան: Ջիանգ Հոնգշին դասական երաժշտություն հաճախ է կատարում, սակայն ասում է, որ միայն Կոմիտասն է ստիպում նրան այդպես վերապրել ամեն մի հնչյունը: Արաքս Մանսուրյանն ու իր սաները 2 համերգ կունենան. Գաֆէսճյան կենտրոնում և Արցախում:
Տեսանյութը՝ այստեղ