Աշխարհի տարբեր հատվածներում գոյություն ունեն հարսանեկան տարբեր յուրահատուկ ավանդույթներ, որոնցից յուրաքանչյուրն ինչ-որ բան է խորհրդանշում: Այդ ծեսերից շատերը Մեզ թվում են տարօրինակ և նույնիսկ վայրի.
Պոլտերաբեն, Գերմանիա
Պոլտերաբենդը հարսանիքի նախօրեին տեղի ունեցող ինքնատիպ երեկույթ է, որի ժամանակ ջարդում են այն ամենը, ինչ ընկնում է ձեռքի տակ: Հյուրերը փեսացուի և հարսնացուի համար նոր սպասք են բերում` որպես նվեր, որից հետո նրանք պետք է ջարդեն դրանք և կտորտանքների վերածեն: Համարվում է, որ ջարդվող իրերի աղմուկը ուղղված է չար ոգիներին քշելուն: Ինչպես նաև, հարսանիքի նախօրեին հրապարակավ սպասք ջարդելը նշանակում է նորապսակներին նախապատրաստել ապագա դժվարություններին և միաժամանակ նրանց հաջողություն մաղթել:
Հարսնացուի առևանգում, Ռումինիա
«Հարսնացուի առևանգում» արարողությունը հանդիսանում է Ռումինիայի հնագույն ավանդույթներից մեկը: Տղամարդը պետք է առևանգի աղջկան, որի հետ ցանկանում է ամուսնանալ` առանց ծնողների համաձայնության: Համարվում է, որ եթե առևանգողին հաջողվի ուժով կամ համոզելու միջոցով աղջկան առևանգել և իր մոտ պահել 2-3 օր, ապա աղջիկը դառնում է նրա օրինական կինը:
Թքել հարսնացուի վրա, Քենիա
Աֆրիկական Մասաի ցեղի մոտ գոյություն ունի հարսանեկան մի ավանդույթ: Դրա համաձայն` հարսնացուի հայրը թքում է հարսնացուի գլխի կամ կրծքի վրա: Այդպես նա օրհնում է աղջկան` երջանիկ ընտանեկան կյանք ունենալու համար: Այնուհետև երիտասարդները լքում են իրենց գյուղը, որպեսզի սկսեն իրենց ամուսնական նոր կյանքը:
Համբույրներ, Շվեդիա
Եթե երիտասարդներից մեկը լքում է սեղանը (օրինակ` որևէ բնական կարիքից դրդված), ապա այդ ժամանակ մյուս նորապսակը իրավունք ունի համբույր ստանալ հյուրերից ցանկացածի կողմից:
Ապուր զուգարանից, Ֆրանսիա
Սա, հավանաբար, գոյություն ունեցող հարսանեկան ավանդույթներից ամենազզվելին է: Երբ հարսանեկան արարողությունը մոտենում է ավարտին, հյուրերը տոնական սեղանից հավաքում են ուտելիքի մնացորդները, խառնում և լցնում զուգարան: Այնուհետև նրանք սողոսկում են նորապսակների սենյակ և դուրս չեն գալիս այնքան ժամանակ, մինչև խեղճերը չխմեն զուգարանի ողջ պարունակությունը: Այդպես նորապսակները ուժ են հավաքում հարսանեկան առաջին գիշերից առաջ: Այսօր սեղանի պարունակությունը փոխարինվել է շոկոլադով, սակայն նորապսակները միևնույնն է ստիպված են լինում խմել շագանակագույն խառնուրդն անմիջապես զուգարանից:
Արգելք զուգարանում և լոգարանում, Ինդոնեզիա
Տիդոնգ ինդոնեզիական համայնքի նորապսակները հարսանիքից հետո 3 օր և 3 գիշեր տնից դուրս չեն գալիս և նույնիսկ զուգարան և լոգարան չեն մտնում: Այդ ժամանակահատվածում զույգին հետևում են մի քանի մարդիկ, որոնք նորապսակներին տալիս են սննդի և ջրի նվազագույն քանակություն: Համարվում է, որ այդպիսի մեղրամսը, որն անց է կացվում տնային կալանքի տակ, նպաստում է երջանիկ ամուսնության և առողջ երեխաների ծնունդի:
Հավի լյարդ` Ներքին Մոնղոլիա, Չինաստան
Չինաստանի Նորքին Մոնղոլիա տարածքում ապրում է Դաուրների ազգը: Նրանց հավատով, ամուսնության օրը նշանակելու համար պետք է դանակով հավի ճուտ սպանել, որն ապագա ամուսինները ձեռքերով պահում են: Այնուհետև նրանք պետք է հանեն ճտի լյարդը: Եթե այն ունենաում է համապատասխան տեսք, ապա նրանք կարող են նշանակել հարսանիքի օրը: Հակառակ դեպքում, նրանք ստիպված կլինեն գործընթացը կրկին իրականացնել:
Բաստինադո, Կորեա
Համաձայն կորեական հարսանեկան ավանդույթի` հարսանեկան առաջին գիշերից առաջ ամուսնուն հարվածում են կա´մ փայտով, կա´մ ձկնով, քանի որ նա դարձել է ամուսնացած տղամարդ: Ավանդույթը կարող է ցավոտ լինել, սակայն այն հիմնականում կատարվում է ոչ թե ցավ պատճառելու, այլ ուղղակի զվարճանքի համար: Դա արվում է, որպեսզի ամուսինը ամուսնական առաջին գիշերը չհիասթափեցնի հարսնացուին:
Հարսանիք ծառի հետ, Հնդկաստան
Հնդկաստանի որոշ մասերում գոյություն ունի ամուսնության խոչընդոտ ` «մանղալ դոշի»-ն (աստղաբաշխական համադրություն, որում Մարսը և Սատուրնը գտնվում են 7-րդ տանը): Այն մարդուն, ով ծնվել է «մանղալ դոշիի» օրերին, անվանում են «Մանգլիկ»: Համարվում է, որ նա «անիծված» է և կդառնա իր ամուսնու վաղաժամ մահվան պատճառ: Որպեսզի վերացնեն «Մանգլիկի» «կախարդանքը», սկզբում անհրաժեշտ է ձևական ամուսնություն ունենալ բանանի ծառի հետ, որին արարողությունից հետո հատում են:
Լացի ավանդույթ, Չինաստան
Որոշ հարսնացուների համար ամուսնության օրը կարող է դառնալ զգացմունքայնորեն ծանր և անհանգիստ: Սակայն Չինաստանի տարածքում ապրող Տուցզյա ազգի հարսնացուները սկսում են լացել ամուսնական արարողությունից դեռ մեկ ամիս առաջ: Համարվում է, որ հարսանիքից առաջ լաց եղած աղջիկն իր համար ապահովում է երջանիկ ամուսնություն` առանց արցունքների: Նախանձելի հարսնացու դառնալու և անամպ ու համերաշխ ընտանեկան կյանք երաշխավորելու համար, աղջիկները լացել «սովորում» են 12 տարեկանից, իսկ որոշ ընտանիքներ նույնիսկ «լացելու գծով մասնագետների» են հրավիրում: Լացին կարող են միանալ նաև աղջկա ընտանիքի բոլոր իգական սեռի ներկայացուցիչները: Այդպիսով նրանք իրենց երջանկությունն են հայտնում` ապագա հարսնացուի համար: