Երկու սպորտային հաղթանակից հետո, վեադառնամ շախմատային օլիմպիադային: Երևի արդեն գիտեք, որ մենք, չինացիք ու Ռուսաստանը կիսում են առաջին տեղը /Հավելյալ միավորներով զիջում ենք միայն չինացիներին/: Իսկ վերջին տուրում առաջին տեղը կիսողները խաղալու են այլ մրցակիցների հետ, քանի որ իրար արդեն հանդիպել ենք. մենք խաղալու ենք հունգարացիների հետ, չինացիք` Ուկրաինայի, իսկ ռուսները` Գերմանիայի: Բոլորիս մրցակիցներն էլ թույլ չեն: Սա նշանակում է գերլարված պայքար, բոլոր թիմերն էլ խաղալու են հաղթանակի համար: Ի դեպ, քանի որ երեք թիմերն էլ կարող է հաղթեն, ապա հավելյալ միավորները շատ կարևոր են: Մենք առնվազն երկու միավոր եթե ավելի տանենք, քան չինացիք, ապա ոսկին մերն է: Ամեն դեպքում Ուկրաինան խաղալիք թիմ չի ու չինացիների պարտությունը հավանական է: Նման լարված օլիմպիադա վաղուց ի դեպ չի եղել: Եվ իմիջիալյոց, վաղը հանգստի օր է և վերջին տուրը կկայանա կիրակի օրը:
Հիմա մի երկու խոսք մեր մրցակցի` Հունգարիայի մասին /քաղաքական առումով իրենց նյանեն/, բայց շախմատայի առումով հետաքրքիր պատկեր է: Հունգարացիների հանդեպ հաղթանակը կարևոր է նաև բարոյական տեսակետից, քանի որ, երբ Հայաստանն առաջին անգամ Թուրինում ոսկու արժանացավ, վերջին տուրի մեր մրցակիցները նույնպես հունգարացիք էին: Այն ժամանակ ոչ-ոքին բավարար էր ու մենք շատ արագ քայլեր արեցինք, առաջարկեցինք ոչ-ոքի, հունգարացիք միաբերան համաձայնվեցին ու դարձանք չեմպիոն: Այլ թիմերը այս վարքագիծը քննադատեցին և դիտարկեցին ոչ սպորտային: /գնացեք գրողի ծոցը ճիշտն ասած/, բայց դե պատվի հարց է նաև հունգարացիներին հաղթելը:
Վերջի տուրի հետ կապված հաջորդ հետաքրքիր պահը Լեկո-Արոնյան մենամարտն է: Հիշեցնեմ, որ Լինարեսում 2006 թվականին նույնպես վերջին տուրն էր: Լեկոն սպիտակներով էր, Արոնյանը սևերով, Լեկոյին հարկավոր էր ոչ-ոքի,Արոնյանին` հաղթանակ: Արոնյանը համարվում էր ուղղակի ուժեղ շախմատիստ, որին նվազ ուշադրություն ու կարևորություն էին տալիս: Իսկ Արոնյանը սևերով այնպիսի հաղթանակ պոկեց, Լինարեսի տուրնիրի չեմպիոն դարձավ, բոլոր շախմատասերների ուշադրությունը գրավեց ու, եթե այն ժամանակ դեռ չգիտեին, թե ինչ պոտենցիալ ունի Արոնյանը, այդ հաղթանակից հետո նրա անունը սկսեց հաճախակի թնդալ:
Էլ չասեմ, որ Լեկոյի աները մեր թիմի մարզիչն է :ՃՃՃ մարդ ես էլի
Լավ, մի կարևոր փաստով էլ ասեմ: Մենք նաև անհատական ոսկի մեդլիկների հավակնորդ ենք: Այսպես, այս պահին առաջին խաղատախտակի լավագույն խաղացողն Արոնյանն է 2862 էլո ցուցանիշով: Իսկ երրորդ խաղատախտակին Հակոբյանը երկրորդ տեղում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել