Այսօր իջնում էի Աբովյան փողոցով,մեկ էլ մի ՀԱՅ հայրական ապտակ հասցրեց մի երիտասարդի:Տեղում սկսվեց հրմշտոց: Սկզբից բարձրաձայն հնչում էր երիտասարդի ձայնը.
-ՏՈոոոո դու գիտես ես ով եմ....դու ով ես որ ինձ խփես......
-Երիտասարդ մի հատ հանգստացի,- ասում էր հարվածողը (45-50 տարեկան):
-Ինչի՞ համար արաաա...էս ինչ ձևա,,,դու ով ես վաբշե....(միմյանց դոշերից բրդբրդելով լսվում էր այսպիսի բառերի տարափ)...ինչի՞ համար խփեցիր
-Նրա համար որ հայ աղջկա հետ վարվել չգիտես,դու իրան հարվածեցիր, ես էլ`քեզ:
-Այ տղա էտ աղջիկը իմ ընկերուհինա...իմ տուն եմ տանելու...ոնց կուզեմ տենց էլ կդաստիրակեմ...դու ով ես...
-Այ տղեն դու ես, նորմալ խոսա, քանի հանգիստ տեղումդ կանգնած ես (հանգիստ տոնով ու խիստ հայացքով ասաց ՀԱՅԸ):
Այս պահին արդեն կարողացա նրանց «բաժանել»: Հարվածողին հարցրի՝ ի՞նչ է պատահել, ինչի՞ հարվածեցիր...պատասխանը հետևեց` սրա նմաններն են, որ մեր աղջիկների պատիվը գցումեն, հետո էլ աղջիկները թողնում պարսիկների հետ են ամուսնանում, հայ աղջկա պատիվը պետք է բարձր պահենք...սրա իրավունքը չունե՛նք.....
Այդ մարդու ձեռքը սեղմելով ասացի` ՀՊԱՐՏ ԵՄ ՈՐ ՁԵՐ ՊԵՍ ԱՎԱԳ ԸՆԿԵՐ ՈՒ ՕՐԻՆԱԿ ՈՒՆԵՄ.....
Հ.Գ. Երիտասա՛րդ, թերևս դու սա կարդալով ունակ չես էլ լինի խորհելու, սակայն գուցե որևէ մեկի մոտ ստացվի: Կշռադատի՛ր ամեն մի քայլդ, երկար մտածիր դրա կարելիության մասին...աշխատիր օրինակ ծառայել...տեր լինել քոնին,որ կարողանանք օտարին ցույց տալ իր ճամփան,,,Սթափվի՛ր ու ինքնաքննադա՛տ եղիր: Գոնե ՄԱ՛ՐԴ եղիր......
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: