Տեղյակ չեմ՝ ովքեր են պոկել նկարները քաղաքի պատերին փակցված ժպտացող զինվորների նկարները, բայց Ես մի քանի հարց ունեմ.
Նախ և առաջ ո՞վ էր թույլ տվել էտ նկարները կպցնել էտ պատին: Եթե դա ինքնաբուխ էր, ի՞նչ կլինի, եթե վաղը մեկ ուրիշը փակցնի, այլ նկարներ: Իսկ մեկ ուրիշն ել, գրի մի քառատող:
Երկրորդը: Ո՞վ ա երբևէ տեսել, որ զինվորին, հայրենիքի պաշտպանին, ներկայացնեն նման անվայելուչ տեսքով: Ի՞նչ նպատկներ են հետապնդել, նկար փակցողները:
Կարդում ենք նախագծի հեղինակի պատասխանը տրված լրատվականներից մեկին: “Սա փողոցային արվեստ է, որը քարոզչական նպատակ չի հետապնդում, այլ, ինչպես նշեցի` էմոցիաների փոխանցում: Հավելեմ, որ «Ժպտացող զինվորներ» նախագիծն իրականացվել է «Inside out» նախագծի հետ շրջանակում Այս շրջանակում նմանատիպ մի ծրագիր էլ իրականացվել է Պաղեստինում և Իսրայելում”
Հետևաբար ես հասկանում եմ այս ամենից, որ սա արվեստ ա, և ամեն մեկը իրավունք ունի ընկալի դա յուրովի:
Եվ ես մեկ, գրառում, որը հիմա տարածվում է հենց նույն հեղինկաի կողմից:
“Հարգելի հասարակություն: Այսոր մի քանի վիժվածք պոկել է Աբովյանի պուրակի Ժպտացող Զինվորների նկարները: Մենք հարցրեցինք քաղաքապետարանին, նրանք տեսել էին մեր ակցիան, և չնայաց որ իրենց հետ համաձայնացված չէր, բայց իրենք շատ ուրախ էին: Պարզվում է, որ մեր հասարակությունում կան Սաֆարովի հետևՈՌԹներ: Ոմանց համար հայ զինվորը միայն վատ վիճակում պիտի լինի ոչ ժպտացող ու ոչ հաղթող կեցվածքով: Սակայն նրանք չգիտեն որ մենք ակցիան կրկնելու ենք: ՀԻՄԱ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է ԱԲՈՎՅԱՆ/ՍԱՅԹ-ՆՈՎԱ ԽԱՉՄԵՐՈՒԿԻ ՆԿԱՐՆԵՐԸ: Առաջարկում եմ այսոր գիշերը հերթափոխ կազմակերպել դրանց պահպանության համար”:
Ստեղ իմ մոտ հարց ա առաջանում՝ ո՞վ ա քաղաքապետարանում պատասխանում նման հարցերին, որ երբ որ առանց իրանց հետ համաձայնության գալու, նախագիծ ա կազմակերպվում ու իրականացվում, նրանք դրանից միայն ուրախ են:
Բացի դա “Սակայն նրանք չգիտեն որ մենք ակցիան կրկնելու ենք “:, այսինքն ըստ երևույթի կազմակերպիչների մոտ կա կոնկրետ նպատակ, ու մշակված պլան :
Ինչպես նաև տեղին կլինի, նշել, որ նկարում պատկերված տղաները հասարակ քաղաքացիական հագուստով չէին նրանք զինվորական համազգեստով էին ու ներկայացնում են բանակը, և եթե պետք լինի, նման քայլերով ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալ կամ ապացուցել, գոյություն ունի, պաշտպանության նախարություն, որը կարող է ավելի ճիշտ մատուցել, մտահաղացումը: Արդյո՞ք ճիշտ չէր լինի դիմել նրանց:
Իսկ եթե վերադառնում ենք էն մտքին, որ սա արվեստ ա: Ուրեմն, եթե կան մարդիկ, ովքեր իրավունք են վերապահում իրենց , իրենց իսկ ճաշակով ընտրված, և իրենց ուզած ձևով մշակված նկարներ փակցնեն որտեղ որ կցանկանան, ուրեմն կլինեն, նաև մարդիկ ում դա դուր չի գա, ու նրանք էլ այդ նկարները կհանեն իրենց էսթետիկական ճաշակով առաջնորդվելով: Ո՞վ ա այստեղ իրավացի և ո՞վ ա սխալ:
Ու ամենակարևորը, եթե ձեր մոտ առաջանան պատասխաններ, փորցեք գրել այն կոռեկտության սահմաններում, քանի որ, դեռ պարզ չի ովքեր են դա արել ու ինչ նպատակներով: