“Կարծես աճելու միտում ունեն նաեւ արվամոլները…”, ասում է փոխոստիկանապետը: (Փոխոստիկանապետի գրառումը` այստեղ)
Մարդն ինքը, ինչպես որ ամբողջ տիեզերքն է, եռամիասնություն է, և երեք` ոգեղեն, հոգևոր և մարմնավոր, կամ ինֆորմացիոն, էներգետիկ և ֆիզիկական մարմինների ներդաշնակ համագոյություն է կազմում: Մարդու մոտ, իր ֆիզիկական կյանքում կատարվող բոլոր բացասական փոփոխությունները, լինեն դրանք ձախուղումներ, անհաջողություններ, տարաբնույթ հիվանդություններ և այլն, առաջին հերթին այդ նույն մարդու ոգեղեն, ինֆորմացիոն հարթության մեջ առաջացած շեղումների, իր` մարդ- մարդու համար նախանշված Ուղուց հեռանալու հետևանք են: Նայած, թե ինչպիսին է այդ շեղումը, որքան մեծ է նրա խոտորման աստիճանը թույլատրված նորմերից, գիտակցված է մարդն այս կամ այն անբարո քայլն անում թե ոչ, այնքան ավելի արագ է այն արտահայտվում մարդու ֆիզիկական կյանքում: Եթե հաշվի առնենք նաև հին հնդկական փիլիսոփայություններից եկող հոգիների վերաբնակեցման` ռեինկարնացիայի գաղափարը, որի համաձայն այսօր կոնկրետ այս կամ այն մարդն այն է, ինչ նա իր էությամբ եղել է, ինչություն որ արել է իր նախորդ կյանքերում, ապա ամեն ինչ պարզ կդառնա: Եթե այսինչ մարդն իր նախորդ կյանքում շատ անվայել արարքներ է կատարել մարդկանց հանդեպ, ասենք, սրան-նրան անընդհատ քծնելու, շողոքորթելու միջոցով իր գործն է միշտ առաջ տարել, պարզ լեզվով ասած էությամբ միասեռական, կամ պոռնիկ, կամ պահպանակ է եղել, ապա ըստ ռեինկարնացիայի օրենքի այդ մարդն իր այս նոր` վերամարմնավորված երկրավոր կյանքում ֆիզիկապես արդեն այդ է` միասեռական է, պոռնիկ է, կամ դեղատան ցուցափեղկից նայող միանգամյա օգտագործման անշունչ ռետինատեխնիկական ապրանք է:
Այսօր, մեզանում կործանարար է օրեցօր աճող հոգևոր միասեռականությունը, ինչն աննկատ է ընթանում սակայն ահագնացող թափով է զարգանում և այս շեղման ամպլիտուդը այնքան մեծ չափերի է հասած, որ արդեն իսկ, մեր աչքերի առջև է տեղի ունենում այդ հոգևոր միասեռականների մետամորֆոզումը մարմնավորների, ֆիզիկականի` կոստյումավոր, փողկապավոր, կամ բոհեմագլամուրային զուգագուլպայավոր բարձրաշխարիկ գ-երի, իրենց եվրոհնչյուն մականուններով, անթաքույց նազանքային շարժուձևերով, բոյֆրենդներով և այլն: Իրոք, նայում ես, կարծես նորմալ մարդ էր, ընդամենը սրան- նրան էր քծնում, մեկ-մեկ խաբում, կաշառվում, ինչ ու բան ստանալու համար ինչ ասես կաներ, կամ ասենք անմեղ շոումեն էր կամ հանաքներով, բանով սերունդ էր ապականում ու իր համար փող էր վաստակում ու մեկ էլ իմանում ես, որ համասեռամոլի է վերածվել, այո, այո վերածվել, քանզի գործընթացներն, իրոք, չափազանց մեծ արագություն են ձեռք բերել և մարդու ֆիզիկական փոխակերպումը սեռական մի տեսակի հակումներ ունեցողից մյուսին, արդեն մեկ կյանքի ընթացքում` մեր աչքերի առջև է տեղի ունենում: Ահա այս է պատճառը, որ այդպիսիների քանակը ամբողջ աշխարհում և ինչպես իրավացիորեն նկատել եք, նաև մեզանում, կատաստրոֆիկ աճում է և առաջին հերթին սրանից է պետք զգուշանալ և մեր ոստիկանությունն էլ, հարգելի պարոն Մելքոնյան, առաջին հերթին այս` հոգևոր արվամոլության դեմը պիտի առնի, քանզի պայքարի ամենաէֆեկտիվ ձևը կանխարգելումն է և Դուք ինձանից լավ գիտեք այդ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/artashes.papazyan/posts/406091919439661
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել