Ինչպես նպաստել սեռական ֆունկցիայի բարելվմանն ու լիբիդոյի բարձրացմանըAroxj.am-ը գրում է․

Սննդի ու սեռական ակտիվության միջև սերտ կապը պարզապես լեգենդ չէ:  Հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ ուտելիքներ կարող են բարձրացնել լիբիդոն և նպաստել առողջ սեռական կյանքին։ Բայց կան նաև ուտելիքներ, որոնք կարող են վատ ազդեցություն ունենալ մարդու տրամադրության վրա, ինչպես նաև թուլացնել լիբիդոն: Ահա մի շարք ուտելիքներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ սեռական հորմոններ վրա, ուժեղացնել կամ թուլացնել սեռական ցանկությունը՝ բարձրացնելով կամ նվազեցնելով լիբիդոն՝

Ելակ

Ելակը նպաստում են սեռական կյանքին: Ահա թե ինչու, թե տղամարդու, թե կնոջ սեռական ֆունկցիոնալության համար կարևոր նշանակություն ունի արյան շրջանառությունը, իսկ ելակը լի է հակաօքսիդանտներով, որոնք օգտակար են սրտի և աորտաի համար: Ավելին՝ ելակը նաև հարուստ է վիտամին C-ով, որը հակաօքսիդանտների հետ միասին կարող է ավելացնել տղամարդու սպերմատոզոիդների քանակությունը: Հատկապես խորհուրդ է տրվում ելակը պատել սև շոկոլադով, ինչը նպաստում է լիբիդոյի ակտիվացմանը: Պատահական չէ, որ Վալենտինի տոնին ընդունված է շոկոլադ նվիրել սիրելիին:

Ալկոհոլ

Ալկոհոլը, որը նաև կոչվում է «սոցիալական քսանյութ», կարող է օգնել ավելի անկաշկանդ ու շփվող լինել օրինակ նոր ծանոթություններ հաստատելիս կամ սիրելիի հետ հանդիպման ժամանակ: Բայց իրականում ալկոհոլը սեռական կյանքի «թշնամին» է: Չափից դուրս ալկոհոլը նվազեցնում է սեռական ակտիվությունն ու զգայունությունը, ինչպես նաև կարող է հանգեցնել մտքի մթագնման՝ մղելով սեքսում անապահով որոշումների կայացման:

Ավոկադո 

Ավոկադոն համարվում է «հրաշագործ» միրգ: Այն լի է վիտամին Е-ով, որն օժտված է հակաօքսիդանտի հատկություններով ու նպաստում է արյան շրջանառությանը, և վիտամին B6-ով, որը նույնպես նպաստում է արյան շրջանառությանը: Իսկ այն ամենը, ինչ օգտակար է սրտին և արյան շրջանառությանը կենսական նշանակություն ունի առողջ սեռական կյանքի համար: Ավոկադոն նաև պարունակում է սրտի համար, այսպես կոչված, անվտանգ յուղեր, որոնք էներգետիկ նշանակություն ունեն և կարող են նպաստել սեռական ակտիվությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել