ArmnewsTV.am-ը գրում է.
Երգչուհու պատկերով շապիկներ, ծաղիկներ, ծափեր. այսպես են Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում դիմավորում Մոնսերատ Կաբալիեին: Աշխարհահռչակ երգչուհին կրկին Արցախում է: Այսօր երաժշտական քոլեջում մասնակցել է իր անվան մասնագիտացված դասարանի բացմանը: Իր անունը կրող մասնագիտացված դասարանում Մոնսերատ Կաբալիեն երգում է. նվագակցում է թոռնուհին: Ապա աշխարհահռչակ սոպրանոն լսում է արցախցի երիտասարդ կատարողներին: Շատերն են երազում Մոնսերատ Կաբալիեի ձեռքը համբուրել, իսկ օպերային աստղն արցախցի պատանի ջութակահար Դավիթ Հակոբյանի ձեռքն է համբուրում: Մոնսերատ Կաբալիեն առաջին անգամ Արցախ է այցելել անցյալ տարի: Խոստման համաձայն` կրկին ժամանել է: Այս անգամ երգչուհին ցանկություն է հայտնել նաև երգել արցախցիների համար: հոկտեմբերի 14-ին, երեկոյան ժամը 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա Մոնսերատ Կաբալիեի համերգը` նվիրված զինադադարի կնքման 20-ամյակին:
Տեսանյութը՝ այստեղ