ArmnewsTV.am-ը գրում է.
Ադրբեջանում կտտանքների ենթարկված և սպանված Կարեն Պետրոսյանի մարմինը Չինարի գյուղում հողին են հանձնել անձայն ու արագ: Գերեզմանատունը հակառակորդի ուղիղ նշանառության տակ է: Հուղարկավորությունն արվել է առանց այդ մասին որևէ տեղեկություն նախապես տարածելու, որպեսզի թաղման ժամանակ լրագրողներ ու նկարահանող խմբեր չհայտնվեն, հակառակորդն հրադադարը խախտելու ու գերեզմանի ուղղությամբ կրակելու առիթ չունենա: Գյուղի բնակիչները դեռ չեն ցանկանում խոսել այն մասին, թե սպանված երիտասարդի մարմնի վրա բռնության հետքեր կան թե ոչ:
Կարենի մարմինն ուղարկվել էր դատաբժշկական փորձաքննության: Եվ միայն հետազոտությունների արդյունքները ցույց տվեցին, թե ինչ վնասվածքներ է ստացել երիտասարդը գերության առաջին օրը: Երկրորդ օրը նա այլևս ողջ չէր: Ադրբեջանը հայտարարեց, թե երիտասարդը մահացել է, հայաստանյան փորձաքննությունը ցույց է տալիս, որ երիտասարդին դաժանաբար սպանել են:
Փորձաքննությունը պարզել է, որ 33-ամյա Կարեն Պետրոսյանին ենթարկել էին խոշտանգումների` նրա կողոսկրերը ջարդված են, կրծքավանդակի շրջանում և այլ հյուսվածքներում եղել են արյան զեղումներ:
Տեսանյութը՝ այստեղ