Հայաստանի պետական բյուջեի պակասուրդը 2014-ին կազմել է 71 մլրդ 519 մլն դրամ: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, սկսած 2008-ից պետբյուջեի պակասուրդի ցուցանիշը հետեւյալ կերպ է փոխվել.
2008թ.` 25 մլրդ 219 մլն դրամ, 2009թ.` 239 մլրդ 113 մլն դրամ, 2010թ.` 173 մլրդ 887 մլն դրամ, 2011թ.` 105 մլրդ 658 մլն դրամ, 2012թ.` 59 մլրդ 908մլն դրամ: Նշենք, որ 2009-ից սկսած պետական բյուջեի պակասուրդի ավելացումը պայմանավորված է եղել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել