
Կյանքը Երկրի վրա ծագել է 3 միլիարդ տարի առաջ ու զարգացել ամենատարրական միկրոբներից մինչև ամենաբարդ օրգանիզմներ։ Սակայն ինչպե՞ս են առաջին օրգանիզմները հայտնվել՝ տիեզերքում մեզ համար հայտնի միակ վայրում, որտեղ կյանք կա։
5 Էլեկտրական բռնկում
Էլեկտական բռնկումը կարող է ամինաթթուների ու շաքարների առաջացման պատճառ դառնալ՝ ջրով, մեթանով, ամոնիակով ու ջրածնով հագեցած մթնոլորտում, ինչպես ցույց են 1953թ․-ին իրականացված գիտափորձը, ըստ որի ենթադրվում է, որ կայծակը կարող էր Երկրի վրա կյանքի հիմնաքարերի ստեղծմանը նպասետել, որից հետո՝ միլիոնավոր տարիների ընթացքում, կարող էին կազմավորվել ավելի խոշոր ու բարդ կառուցվածքներով օրգնանիզմները։ Չնայած հետազոտությունները ցույց են տվել, որ Երկրի վրա մթնոլորտը իրականում ջրածնով աղքատ էր, գիտնականները ենթադրում են, որ հնում մթնոլորտում հրաբխային ամպերը կարող էին մեթան, ամոնիակ ու ջրածին պարունակել կայծակի հետ միասին, որից էլ կարող էր ծնվել ռեակցիան։
4 Ծովային անցքեր
Ծովային անցքերի տեսության համաձայն, կյանքը հնարավոր է, որ ծագել է ստորջրյա հիդրոջերմային անցքերից, որոնցից ջրածնով հարուստ մոլեկուլներ են դուրս ցայտել։ Այնուհետև քարային ծովախորշերում դրանք կարող էին կուտակվել ու քարերի հանքային կատալիզատորներից կարող էր էական ռեակցիաներ տեղի ունենալ, որի արդյունքում էլ կարող էր առաջանալ կյանքը։ Նույնիսկ մեր օրերում այս անցքերը, որոնք հարուստ են քիմիական ու ջերմային էներգիաներով բազմազան էկոհամակարգ են պարունակում իրենց մեջ։
3 ՌՆԹ-ի աշխարհը
Այսօր ԴՆԹ-ն սպիտակուցների կարիք ունի կազմավորվելու համար, իսկ սպիտակուցներն իրենց հերթին ԴՆԹ-ի կարիք ունեն կազավորվելու համար, իսկ ինչպե՞ս կարող էին այս երկուսը կազմավորվել առանց մեկը մյուսի։ Պատասխանը կարող է ՌՆԹ-ն լինել, որը նույնպես իր մեջ տեղեկատվություն է պարունակում, ինչպես և ԴՆԹ-ն։ Հենց ՌՆԹ-ն կարող էր ծառայել, որպես սպիտակուցների կազմավորման ռեակցիայի աղբյուր և ԴՆԹ-ի ու սպիտակուցների կազմավորման պատճառ դառնալ։ Այնուհետև, ավելի կենսունակ լինելու պատճառով, ՌՆԹ-ին փոխարինելու են եկել սպիտակուցներն ու ԴՆԹ-ն։ ՌՆԹ-ն դեռևս գոյություն ունի ու մի քանի գործառույթներ է կատարում օրգանիզմներում, այդ թվում նաև կարևոր դեր խաղում որոշ գեների աշխատելու ու չաշխատելու գործընթացքում։ Հարցը սակայն, կայանում է նրանում, թե ինչպե՞ս է կազմավորվել, կամ հայտվել ՌՆԹ-ն։ Ու մինչ որոշ գիտնականներ կարծում են, որ մոլեկուլները կարող էին ինքնաբերաբար առաջանալ, մյուսները պնդում են, որ դա անհնարին է։
2 Պարզունակ սկիզբ
Հնարավոր է կյանքը ծագել է ոչ թե այնպիսի բարդ մոլեկուլներից, ինչպիսին ՌՆԹ-ն է, այլ ավելի պարզ մոլեկուլներից, որոնք փոխազդել են միմյանց ռեակցիաների ցիկլերով։ Սա կարող էր պարունակել բջջային մեմբրաններին շատ մոտ պարզունակ պարկուճներ, որոնք ժամանակի ընթացքում կարող էին զարգանալ ավելի բարդ կառուցվածքներով մոլեկուլների, որոնք ավելի կենսունակ էին։ Միգուցե հենց սա էլ եղել է «ՌՆԹ աշխարհի» ծագուման պատճառը։
1 Պանսպերմիա
Միգուցե կյանքն ամենևին էլ Երկրի վրա չի սկիզբ առել, այլ այստեղ բերվել է տիեզերքից։ Այս տեսությունը Պանսպերմիա է կոչվում, և այն ենթանդրում է, որ տիեզերքում կարող էր երկնաքարային բախում տեղի ունենալ ու ինչ-որ տեղ կործանել կյանքը, իսկ այդ բախման արդյունքում Երկրի վրա կարող էր երկնաքար ընկնել, որն իր հետ կարող էր միկրոբներ բերել Երկիր։ Հենց այս միկրոբներն էլ որոշակի բարենպաստ այմանների շնորհիվ զարգացել են ու առաջացել է կյանքը։ Այնուամենայնիվ, եթե սա ճիշտ լիներ, ապա հարց է առաջանում, թե ինչպե՞ս է կյանքն առաջացել մեկ ուրիշ տեղ, որ տեղափոխվել է այստեղ։