Aroxj.am-ը գրում է․
Aroxj.am-ի ընթերցողների Հարց Բժշկին խորագրով ուղղված հարցերին պատասխանում է գինեկոլոգ Մաշկաբան-կոսմետոլոգ Նորա Օհանյանը:
Մայա /Հարց - Ինչպես կարելի է վերացնել գորտնուկները, փորձել եմ բազմաթիվ մեթոդներ, բայց ոչ մի օգուտ չի տվել:
Մաշկաբան-կոսմետոլոգ Նորա Օհանյան Բարի օր Մայա: Գորտնուկային հիվանդությունը դա վիրուսային բնույթի հիվանդություն է:Որոշ դեպքերում անհրաժեշտ են իմունիտետը բարձրացնող, հակավիրուսային պրեպարատներ:Իսկ կոսմետոլոգիայում հիմնական օգտագործվող մեթոդը դա կրիոդեստրուկցիան է (հեղուկ ազոտի միջոցով), որը կատարվում է բժիշկ-կոսմետոլոգի կողմից, այն պարզապես վերացնում է գորտնուկը: Հնարավոր է որ վերջնական արդյունք ստանալու համար կարիք լինի պրոցեդուրան կատարել մի քանի անգամ:
Սիրանույշ/ Հարց - Հարգելի բժիշկ հարցս այսպիսինն է: Ամեն առավոտ, երբ արթնանում եմ, ձեռքերի ահավոր քոր են գալիսու ցավում: Դա լինում է հենց անմիջապես զարդնելուց հետո և տևում է մոտ 1 ժամ, հետո անցնում է: Ինչից կարող է լինել:Շնորհակալ եմ:
Մաշկաբան-կոսմետոլոգ Նորա Օհանյան - Հարգելի Սիրանուշ կարծում եմ, որ ձեր դեպքում անհրաժեշտ է մաշկաբանի կոնսուլտացիա: Որևիցէ խորհուրդ, առանց տեսնելու և մանրակրկիտ անամնեզ հավաքելու, հնարավոր չէ տալ:
Լիլիթ / Հարց - Բարև Ձեզ, ես 19 տարեկան եմ, մի քանի անգամ գնացել եմ ասեղային էպիլյացիայի վերին շրթունքի համար : Մի քանի ամիս անց նկատեցի, որ շրթունքիս վրա 2 կետում պիգմենտի գունազրկում է, մտածում է կանցնի , ծանոթ մասնագետն ասաց, որ գունազրկված պիգմենտը չի վերականգնվում : Խնդրում եմ պատասխանեք շրթունքիս նախկին գույնը կվերականգնվի արդյոք: եվ անհրաժեշտության դեպքում ինչ տիպի էպիլյացիայից օգտվեմ:
Մաշկաբան-կոսմետոլոգ Նորա Օհանյան Բարի օր Լիլիթ: Ասեղային էպիլյացիաներից հետո հետևանքները շատ տարբեր են, դա կախվաց է և մասնագետի փորձառությունից և պացիենտի մաշկի տեսակից: Նման հետևանքները կարելի է վերացնել պիլլինգների միյոցով, կամ ապպարատային միջոցներով: Ավելի հստակ պատասխան, թէ որ մեթոդն է նախընտրելի ձեր դեպքում, դուք կարող եք ստանալ բժիշկ-կոսմետոլոգի հետ զրուցելիս:
Նարինե/ Հարց` Բարի երեկո բժիշկ ջան, իմ մեջքն ահավոր քոր էր գալիս և ես անընդհատ քորում էի , որտեղ էլ դուրս եկավ խալ, հիմա էլ ահավոր քոր է գալիս այդ հատվածը, ինչ անեմ, որ չքորեմ:
Մաշկաբան-կոսմետոլոգ Նորա Օհանյան Բարի օր Նարինե: Դժվարանում եմ պատասխանել ձեր հարցին,քանի որ այդքան էլ չեմ պատկերացնում ինչ խալի մասին է խոսքը, ինչ տեսակ քորի, ձեր տարիքի և այլնի մասին: Ձեզ անհրաժեշտ է մաշկաբանի կոնսուլտացիա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ