Հարցս, միգուցե, ծեծված հնչի, բայց չբարձրաձայնել այն չեմ կարող: Արդեն որերորդ դեպքն է, երբ տեսնում եմ, որ երևանյան փողոցների անկյուններում կանգնեցված են ոչ մեծ չափի ստենդներ, որոնց վրա տեղադրված է կրոնական բնույթի գրականություն, իսկ ստենդի մոտ հերթապահող "Eհովայի վկաները" ուշի-ուշով հետևում են անցորդներին` փորձելով գտնել հերթական ու համեմատաբար "հեշտ" զոհին: Ես չգիտեմ, թե հայաստանյան օրեսդրությունում կամ միջազգային իրավունքում արդյո՞ք կա "հոգեորս" հասկացության հստակ սահմանումը, բայց, ըստ իս, վերը նկարագրածը բացի հոգեորսից այլ բնորոշում ունենալ չի կարող: Հատևաբար, հարց է առաջանում. իսկ էդ ո՞ր ջհանդամի տակն են անցել իրավապահ մարմինները, որոնք պարտավոր են ՀՀ քաղաքացիներին պաշտպանել ապօրինի գործունեություն ծավալող կրոնական կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությամբ հարվածի տակ են դնում Հայաստանի անվտանգությունը: Վերջիվերջո, ժամանակին պետական դավաճանության համար մեղադրված Արթուր Բաղդասարյանին ԱԽՔ-ազերծելով կամ էլ անշառ միտինգավորներին սառը ցնցուղ խոստանալով չէ երկրի անվտանգության խնդիրը լուծվում: Գործ արեք, գործ: Թիթեռ նկարել մենք էլ գիտենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել