Ի՞նչ է պետք ճամփորդելու համար: Առաջին հերթին դա անելու մեծ ցանկություն, սեր առողջ ապրելակերպի նկատմամբ, դժվարություններ հաղթահարելու կամք ու նորը բացահայտելու անսահման ոգևորություն: Սակայն այն ճամփորդական ուղեցույցները, որոնք ստորև առաջարկելու եմ համարվում են աշխարհում ամենաբարդերը: Նրանք լավագույնն են հենց իրենց բարդության մեջ: Եվ որպեսզի անցնես նրանց միջով, նշածս նախապայմաններին պետք է ավելացնեմ նաև բարձր ֆիզիկական պատրաստվածությունը, հակառակ դեպքում դուք պարզապես հոգնածությունից կընկնեք ճամփորդության 10-րդ կիլոմետրին:

Իհարկե քչեր են խիզախում այս ուղեցույցներով  ճամփորդել, բայց եթե որոշեք դա անել, ձեռք կբերեք այնպիսի փորձ, որը ձեզ հետ կլինի ձեր ողջ կյանքի ընթացքում:

GR20 Ֆրանսիա

Լանդշաֆտների բազմազանությամբ հայտնի Կորսիկայով ծգվող 168 կիլոմետրանոց այս անցուղին լավագույն դեպքում կարելի է անցնել 15 օրում: Դուք ստիպված եք հաղթահարել անտառներ, գրանիտե ժայռաբեկորներ, հողմահար հրաբխի խառնարաններ, հրաբխային ծագում ունեցող լճեր, դաշտեր, ձնածածկ գագաթներ և սառցեբեկորներ: Վախեցա՞ք: Դե եթե ոչ, ապա այսքանին ավելացնեմ նաևայն, որ  ճանապարհը ահավոր քարքարոտ է, իսկ  շատ տեղերում նաև սահող: Բայց այդ ամենը հաճույքի մի մասն է կազմում:

Ինկերի ճանապարհը Պերուում

33 կմ ձգվող հինավուրց այս ճանապարը հարթել են ինկերը: Ամեն տարի այն հազարավոր զբոսաշրջիկներ է ընդունում: Այս ֆանտաստիկ ճանապարհը, որը փորձություններով ու վտանգներով լի է, անցնում է Մաչու Պիչուի սարահարթով: Այն հարուստ է ձյունապատ գագաթներով,  ծուռումուռ ճանապարհներով ու ֆանտաստիկ տեսարաններով, որոնք ամեն քայլափոխի հանդիպում են: Հենց այս ամենի կոմպլեքսն է Ինկերի ճանապարհը դարձնում Հարավային Ամերիկայի ամենահայտնի տեսարժան վայրը:

Ճամփորդություն Էվերեստի լանջերով, Նեպալ

Կլա Պատար լեռան բարձրությունը 5545մ է: Այս ճանապարհը հաղթահարելու համար անհրաժեշտ է 3 երկարուձիգ շաբաթ: Այն շատ հայտնի է այն մարկանց շրջանում, ովքեր ցամկանում են ասել, որ եղել են աշխարհի ամենաբարձր գագաթի լանջին: Այս դժվար ճանապարհը անցնում է սարսափելի գեղեցիկ տեսարժան վայրերով, որոնք բնակեցված են Սուլու Կումբուի Շերպա ցեղի մարդկանցով:

Հնդկական Հիմալայները

Քչերն են համարձակվում այս ուղին հաղթահարել: Դե հա, բնական է, անունն էլ խիստ սարսափեցնող է: Դու պետք է հաղթահարես ամենամեծ լեռնաշղթան՝ Հիմալայները: Եթե ուzում ես աշխարհից մեկ ամսով առանձնանալ, վերցրու ճամպրուկդ ու դեպի Հնդկաստան տոմս գնիր հենց հիմա: Լավ մարզված լեռնագնացները կարղանում են ճամփորդել այս լանդշաֆտով մինչև 24 օր: Այն ավելի հարմար է անցնել Սպիտից Լադախ տանող ճանապարհով: Այս չափազանց երկար և դժվար ճանապարհը դեռ հին ժամանակներից է հայտնի: Այս բարձրավանդակի տափաստանները այնպիսի հզոր զգացմունքներ են առաջացնում, որ հայնտի գրող Ռուդյարդ Կիպլինգը այստեղով ճամփորդելիս ասել է. “ որ այս վայրն Աստվածների համար է, սա մարդու տեղը չէ”:  

 Օվերլենդ ուղեցույց, Ավստրալիա

Թասմանիայի վայրի բնության միջով տանող այս ճանապարհը անցնում են հինգից վեց օրում: Այն ոլորաձև անցնում է Քրադլ սարի և սուրբ Քլեյր լճի (այն Ավստրալիայի ամենամեծ քաղցրահամ լիճն է) արանքով:  Ճանապարհը բավական լավ է ընդգծված է և տանում է շատ սարերի, անտառների և գեղեցիկ լճերի միջով: Սակայն նրանք ովքեր ուզում են իրենց ճանապարհն ավելի բարդ և հետաքրքիր դարձնել, կարող են մի փոքր շեղվել դեպի Օսսա (1,617m, 5,305ft )տանող ճանապարհը և բազմաբնությ ժրվեժներով ու քարափներով հիանան: վ և տեսնել տարբեր ջրվեժներ:

Ռուտբերնի ճանապարհը, Նոր Զելանդիա

Նոր Զելանդիայի հարավային կզիները շրջանցող այս 3 օրյա ճանապարհը հաղթահարել հաստատ արժե: Այն հիասքանչ է: Նոր Զելանդիայի Հարավային Ալպերով տանող այս ուղեցույցը անցնում է երկու ազգային պարկերի՝ Ֆիորդլանդի և Ատսպիրինգի միջով: Ճանապարհի ամենագրավիչ հատվածները Հարիս Սադլի և Կոնիկալի բլուրներն են, որտեղից կարող եք տեսնել, թե ինչպես են ալիքները ջարդվում հեռավոր կղզու հեռավոր ափերին: Այս ուղեցուցը շատ հայտնի է աշխարհում և սրանով սովորաբար շատ մարդ է ճամփորդում: Էնպես որ եթե Նոր Զելանդիան ձեզ ենթարկելու տենչ ունեք, գրանցվեք մի քանի ամիս առաջ: Դա հեշտ է՝ պարզապես google-ում փնտրեք այս ուղեցույցն ու մնացյալը կստացվի ինքն իրեն:

Ներրուները, Ամերիկա

Փոփոխվող կանյոններով (Վիրջին Րիվեր գետի կողմից կերտված) 26կմ ձգվող այս ճանապարհը անցնում է Զիոն Ազգային Պարկով և անմոռանալի տպավորություններ է առաջացնում: Ուղին անցնում է գետի միջով և ճանապարհի կեսը անհրաժեշտ է անցնել լողալով ու մագլցելով: Այս ճանապարհը կարելի է մագլցել մեկ օրում, բայց շատերը գերադասում են ավելի թեթև տարբերակ՝ հանգստանալ գիշերը՝ հյուրընկալվելով տարածքի  12 ճանբարներից մեկում:

Haute Route, կամ բարձ ճանապարհ, Շվեցարիայից դեպի Ֆրանսիա

Ֆրանսիական Չամոնիքսից մինչև շվեցարական հարավային Վալաիսը տանող գլխավոր ճանապարհը անցնում է ալպյանամենա գեղեցիկ վայրերով: Այս ուղեցույցով շարժվելու համար անհրաժեշտ է երկու շաբաթ: Ճանապարհի դժվար հատվածները հաղթահարելու համար պետք է լինել ֆիզիկապես լավ վիճակում:

Բալտորոի սառցե շերտերը Պակիստանում

Սառցե այս միջանցքը տանում է դեպի աշխարհի երկրորդ ամենաբարձր գագաթը (8,611m, 28,251ft)  ճանապարհին Ձեր առջև բացելով երկրագնդի ամենատպավորիչ տեսարանները: Այն սկսվում են սառցե շերտերից և հասնում մինևև գրանիտե բուրգերը՝ Պաիջուին(6,610m, 21,686ft), Ուլ Բիահուին(6,417m, 21,053ft), Մեծ Տանգոի Աշտարակին(6,286m, 20,623ft)  և ամենակարևորը՝ K2-ին: Այն հնարավոր է անցնել 15 օրում, բայց եթե այդպես չեք ուզում կարող եք մի քիչ շրջանցել:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել