Aroxj.am-ը գրում է․
Ընկույզի օգտակարության ու առողջարարության մասին հաճախ լեգենդներ են պտտվում: Այն երիտասարդացնում ու վերածնում է օրգանիզմը, այն այնքան հարուստ է բազմաթիվ վիտամիններով ու հանքանյութերով, որ կարելի է միայն ընկույզ ուտելով ստանալ բոլոր հնարավոր օգտակարն նյութերը..Այս պնդումների մեծ մասը համապատասխանում է իրականությանը: Սակայն ամեն ինչ այդպես միանշանակ չէ: Հենց այդ պատճառով Aroxj.am-ը ձեզ է ներկայացնում ընկույզի օգտակար ու առողջարար հատկությունները, ինչպես նաև այն դեպքերը՝ երբ ընկույզ ուտելը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ:
Ինչ օգտակար նյութեր ու վիտամիններ է պարունակում ընկույզը
100 գրամ ընկույզը պարունակում է 16 գրամ սպիտակուց, 60 գրամ ճարպ, 11 գրամ հանքանյութեր, 2 գրամ զոլա, 4 գրամ ջուր: Ընդամենը 100 գրամ ընկույզը պարունակում է 654 կիլոկալորիա: Բացի այդ այն պարունակում է վիտամիններ B1, PP, E, C, A հակաօքսիդանտների մեծ խումբ, կարոտին, սելեն, ֆոսֆոր, մագնիում, կալցիում, կալիի և մի շարք այլ օրգանիզմին այդքան անհրաժեշտ օգտակար նյութեր:
Ինչին է օգտակար ընկույզը
Ընկույզը օրգանիզմի տոնուսի կարգավորման հզոր միջոց է: Այն ունի իմունիտետը բարձրացնելու յուրահատուկ հատկություններ: Տարբեր ուսումնասիրություններ փաստում են, որ ընկույզի միջոցով հնարավոր է բուժել բարորակ ուռուցքները, այն գրեթե չեզոքացնում է օրգանիզմի ցանկացած բորբոքային պրոցես:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ