Լսի՛ր Հայաստան, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ պետական պաշտոնյաների մի որոշ հատված կարծես ընդիմադիր է իշխանություններին: Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի հեղինակազրկեն իշխանություններին, թե՛ իրենց անձնական, ընտանեկան պահելաձեւով, վարքագծով, ապրելակերպով, հաբռգածությամբ, լկտիությամբ, թե՛ աշխատանքային ոճով...
Հենց այս մոլախոտերն են, որ ստվերում են հազարավոր բարեխիղճ, պարկեշտ, պետական մտածողությամբ պաշտոնյաների աշխատանքը, վարկաբեկում նրանց եւ իշխանություններին:
Ցավոք նրանք ամենուր են, բազմազան, զարմանազան, աճելու միտում ունեն եւ շատ կենսունակ են բոլոր իշխանությունների օրոք: Միաժամանակ, վերջիններս հաջողությամբ յուրացնում են նաեւ բարեխիղճների, պարկեշտների հաջողությունները եւ հաջողությամբ, համառորեն առաջ շարժվում, պաշտոններ եւ կոչումներ ստանում, օգտվում ամեն ինչից, ինչքան կարող են...
Մի կարեւոր խնդիր եւս: Կարծես աճելու միտում ունեն նաեւ արվամոլները, սակայն ես նոր եմ հասկանում թե ինչու են շատանում: Իմ կարծիքով պատճառը նա է, որ «քամակ մտնողներն» են շատ, նույնիսկ շատ-շատ: Ամենուրեք, բոլոր բնագավառներում, ու գնալով այն կարծես վերածվում է ազգային առանձնահատկության:
Շողոքորթել, քամակ մտնել...
Ե՛ւ մտնողներին է դուր գալիս, ե՛ւ մյուս կողմին ու այդպես զարգանում, տարածվում է, տարածվու՜մ...
Բա՞ Հայաստան, այսպիսի բաներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել