Կախված սոցիալական հարաբերություններից՝ տարբերում ենք ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ու ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ դերեր:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ դերերը կապված են դիրքի, մասնագիտության կամ գործունեության հետ (դասախոս, աշակերտ, վարսահարդար, վաճառող): Դրանք ստանդարտացված, անդեմ դերեր են՝ կառուցված իրավունքների ու պարտավորությունների հիման վրա՝ անկախ նրանից, թե ով է կատարում այդ դերերը: Առանձնացվում են սոցիալ-դեմոգրաֆիական դերեր՝ ամուսին, կին, դուստր, որդի, թոռ և այլն: Կինն ու տղամարդը նույնպես սոցիալական դերեր են, որոնք սահմանված են կենսաբանորեն և հասարակական նորմերով ու սովորույթներով ամրապնդված առանձնահատուկ վարք են ենթադրում:
ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ դերերը կապված են միջանձնային հարաբերությունների հետ, դրանք կարգավորվում են էմոցիոնալ մակարդակում՝ լիդեր, վիրավորված, շահագործվող, սիրված, անտեսված և այլն:
Կյանքում, միջանձնային հարաբերություններում յուրաքանչյուր մարդ հանդես է գալիս որևէ գերիշխող, հիմնական սոցիալական դերով, յուրահատուկ սոցիալական ամպլուայով, որին սովոր են շրջապատողները: Այդ տիպիկ կերպարը փոխելը շատ դժվար է՝ թե՛ հենց իր, թե՛ շրջապատող մարդկանց համար: Որքան ավելի երկարատև է տվյալ սոցիալական խումբը, այնքան ավելի են սովորում այդ խմբի մասնակիցները յուրաքանչյուրի դերին ու ստերեոտիպային վարքին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել