Ուշագրավ մի մանրավեպ, որ վերաբերում է Հայրիկի կաթողիկոսության շրջանին, և ժամանակին պատմել է մեծն Կոմիտասը:
Գերմանացի մի հնախույզ հետաքրքրվում է հնագիտական արժեք ունեցող իրերով: Երբ Էջմիածնում նրան ներկայացնում են Խրիմյանին, վերջինս դիմում է թարգմանչին.
«-Ըսեք, որ ես թանկագին հնություն մը ունիմ, քանի՞ տարվան կենթադրե:
-Հինգերորդ դարի,-փորձում է գուշակել հնագետը:
-Անկեց ալ հին,- հուշում է կաթողիկոսը:
-Քրիստոոսի ժամանակվա:
-Անկեց ալ հին:
Հնախույզի աչքերը վառվում են հետաքրքրությունից, որ աստիճանաբար փոխվում է ոգևորության:
-Տեսնեմ Վեհափառ, ի՞նչ է այդ թանկագին հնությունը:
-Իմ ազգս է,-կշտամբող շեշտով պատասխանում է Խրիմյան Հայրիկը,- Քրիստոսեն ալ հին, Մովսեսեն ալ, իմ թշվառ ազգը: Անտեսած այս թանկագին հնությունը` հին քար մը կամ առաարկա մը փնտրելու կելլեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nakhshkaryan/posts/822114404499776?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել