
Երբեմն facebook սոցիալական կայքում անհրաժեշտ է լինում ներբեռնել այն տեսանյութերը,որոնք ավելացրել են ձեր ընկերները:Խոսքը այն տեսանյութերի մասին չի,որոնք ավելացվում են youtube.com կայքից:Այլ այն տեսանյութերը,որոնք ավելացվում են տվյալ մարդու համակարգչից:Facebook-ում առայժմ չկա հնարավորություն ներբեռնելու այդ տեսանյութերը,բայց կա մի հավելված,որը նախատեսված է Mozila Firefox ինտերնետ դիտարկիչի համար:Այդ հավելվածի շնորհիվ facebook-ից կարող եք ներբեռնել ցանկացած տեսանյութ:
Ինչպե՞ս տեղադրել հավելվածը
1.Բացեք Mozila Firefox-ը:Եթե չունեք այդ ինտերնետ դիտարկիչը,կարող եք ներբեռնել այստեղից:
2.Իսկ այժմ ավելացրեք հավելվածը:Հավելվածը տեղադրելուց և ինտերնետ դիտարկիչը թարմացնելուց հետո,վերևում կհայտնվի այսպիս նոր կոճակ:

3.Մտեք ձեր facebook-ի պրոֆիլը,ակտիվացրեք այն տեսանյութը,որը ցանկանում եք ներբեռնել:Այդ պահին հավելվածը կցուցադրի տվյալ տեսանյութի հղումը:Սեղմեք расширения:Կբացվի մի պատուհան,որտեղ գրված կլինի այն տեսանյութի անվանումը,որը ակտիվացրել եք:Սեղմեք տեսանյութի անվան վերջում գրված Загрузкаկոճակի վրա և տեսանյութը կներբեռնվի:

Տեսնյութը կպահպանվի MP4 ֆորմատով



