Ես էդպես կկոչեի լեզվի օրենքի փոփոխությունը, ինչպես նաև Հայաստանում կրթության համակարգի թաղումը:
Բայց առաջնայինը՝ լեզուն: Էն ինքնությունը, էն ամենա-ամենան, էն միակը, որ ունեինք, որ արժանապտվության հարց դարձրած պահել էինք մինչև վերջերս:
Եվ այսպես մատաղ արեցինք լեզուն, արժանապատվությունն էլ հետը, բնականաբար:
Հանո՞ւն...
Օրինակ հանուն էս պլպլան փաթեթավորմամբ մատուցված Դիլիջանի դպրոցի: Նայեք նկարները՝ լունապարկերում (շեշտում եմ էս բառը) վաճառվող ճռճռան գույների շաքարաքլոր: Քաղցր, շատ քաղցր, ատամ ցավեցնելու աստիճանի քաղցր: Ստամոքս վառելու աստիճանի: Օգտակարությունը՞: Տես փաթեթի վրա՝ E 3215, E 4562 և այլն:
Արդեն հասցրեցինք հասկանալ՝ տնօրենը հայ չի, փոխտնօրենը՝ նույնպես: Սա քսենոֆոբիա չի, ես պարզապես ուզում եմ հասկանալ՝ ինչքանով է օգտակար էս դպրոցն աշխատաշուկայում: Ես նաև շատ լավ հասկանում եմ, որ մենք չունենք նման կադրեր, կամ երևի թե չունենք (իզուր չի կրթության համակարգը էս վիճակում): Հետո դրսերում ո՞վ կվստահի ինչ-որ մի Հայաստանի ինչ-որ մի դպրոցի (անունն ինչ ուզում է՝ դնեին), որտեղ աշխատում են ինչ-որ հայեր:
Ուսուցչա-դասախոսական կազմը՞... Նորից կադրերի խնդիր կա: Էդ հո հումոր չի՞ ԱԺ ամբիոնից, այլ լրջություն, պատասխանատվություն: Չէ, երևի մի երկու հոգի հայ կլինեն, բայց դա հաշիվ չի:
Սպասարկող անձնակազմը՞... Իհարկե՛, պահակներ, հավաքարարներ, բուֆետի աշխատողներ և այլն: Դիլիջանահայության համար հրաշալի հնարավորություն: Ճիշտ նախկին վարչապետի երազած Հայաստանի շրջանակներում՝ հայերը՝ սպասարկող անձնակազմ (ի դեպ, ես մեծ հույս ունեմ, որ սույն դեսպանի արձանն էնտեղ կկանգնեցնեն, հիրավի արժանի է, էն էլ կենդանության օրոք):
Էսքանը երևի...
Ուղղակի առավոտ շուտ տեսա հիացական գրառումներ, մեկնաբանություններ ու չդիմացա:
Ու մի հիշեցում՝ սոված փորին շաքարաքլորն է վնաս, դատարկ հոգիներին ու գլուխներին՝ միջազգայինը, գլամուռը և այլ պլպան բաները:
Մնամ հավերժ չուզող՝
Ն
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/722310.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել