«Մենք անկախ չենք, մենք ե՞րբ ենք անկախ եղել, ծո ի՞նչ անկախություն, սա կախվածություն է, անկախությունը կորցնում ենք, անկախություն հանձնեցին, ծախեցին, տարան...տարան...տարան»...
Եվ այս բոլոր բացասական արտահայտությունները, նկարագրությունները այնպիսի մարդկանց կողմից են, ովքեր ոչ մի կաթիլ արյուն կամ քրտինք չեն թափել անկախության համար և մինչև այսօր խորհուրդը, իմաստը չեն հասկացել և կամ գիտակցաբար քաղաքական կեղտոտ շահարկումներ են անում, օգտագործում ինչպես կավատի և պոռնիկի հարաբերությունները:
Անկախ պետություններն ունեն այն բոլոր իրավունքները՝ ինքնուրույն և միջազգային ամրագրված, դաշնակցելու, անդամակցելու, միանալու, հրաժարվելու, մերժելու, չեղյալ համարելու որևէ մեկ պայմանագիր:
Վերադառնալով մեր ՀՀ անկախությանը, մի բան պարզ է և հստակ: Չհասկացողներին մանկապարտեզի լեզվով բացատրեմ՝ պետությունների սահմանները և անկախություը պահվում են իրենց բանակների կողմից: Նույնը Հայաստանի անկախությունն է: Կեցցե՛ հայոց բանակը, կեցցե՛ հայոց պետականությունը և անկախությունը: