Զարմանալուց զարմանալիորեն չեմ հոգնում` չնայած 50-ն անց եմ արդեն: Որքան հասկանում եմ` «բլոգեր» հասկացությունն այսօր անհատի` կարծիք հայտնելու ազատության խորհրդանիշն է: Բայց արի ու տես, որ ԶՈՒ շտաբի պետի որդու` զինվորական Գրիշա Խաչատուրովի պաշտպանության կամ որ նույնն է` իրավապաշտպան Արթուր Սաքունցի դեմ դեմարշի գործում օգտագործվում է բլոգերների անունը /կարևոր չի` նրանք առկա են, թե` ոչ/: Եվ որ ամենից ավելին է զարմանալին` այդ գրությունն ամբողջությամբ հագեցած է անցյալ դարի 30-ականների ռեպրեսիաների ոգով, և դա, կրկնում եմ, բլոգերների անվան ներքո… Էսքան էլ փչացած հասարակություն…
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/3432466181342
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



