Haytni.com-ը գրում է․ Ջասթին Բիբերը հերթական սկանդալի մեջ է ընկել՝ Վատիկանում ֆուտբոլ խաղալու պատճառով: christiantoday.com-ը գրում է, որ կաթոլիկները նրան մեղադրել են Սիքստինյան կապելան անարգելու մեջ: Բիբերը հոր՝ Ջերեմիի հետ մեկնել է Վատիկան՝ Վերածննդի դարաշրջանի արվեստի գոհարներին տեսնելու համար: Ջասթին Բիբերը գնդակով լուսանկարվել է Սիքստինյան Կապելլայի դիմաց, և լուսանկարը տեղադրել իր ինստագրամյան էջում: Հավատացյալները իմանալով Բիբերի արարքի մասին սաստիկ բարկացել են՝ նրան անվանելով սրիկա և խուլիգան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել