Newmag.am-ը գրում է․

Հարմար, ճաշակով և որ ամենակարևորն է` ոճային հագուստի սիրահար իգական սեռի ներկայացուցիչները, եթե մեկ անգամ գեթ մեկ օրով եղել են Ֆրանսիայում, հաստատ, գիտեն ինչ ասել է cop.-copine: Այս հագուստի բուտիկների դռները բացում են 16-ից մինչև այն տարիքի կանայք, ովքեր իրենց համարում են նորաոճ: Այս բրենդը ճանաչում է սեռ, բայց տարիք՝ երբեք: Сор-сор-ը երբեք չի վազում նորաձևության հետևից, այլ ստեղծում է այն: Ահա թե ինչու 1997-ի արտադրության շրջազգեստը նորաձև է նաև 10 տարի անց: Սա հագուստ է այն կանանց համար, ովքեր չեն վախենում զարմանալ ու զարմացնել: Եվրոպացի դիզայներները сор-сор-ը համարում են խելքի ֆունկցիոնալ խաղ: Չնայած հագուստներն ունեն պարզ գծեր և սահմանափակ թվով գույներ՝ դրանք վառ երևակայության արդյունք են:

New Picture (2)Արդեն երկու տասնամյակ Հայաստանում վաճառվում են сор-сор-ի յուրօրինակ ձևվածքով շրջազգեստները, տաբատները, վերնաշապիկները, բաճկոնները, վերարկուները, բայց հանրահայտ բրենդի բուտիկը մեր երկրում բացվեց միայն 2006-ին: Երբ Շարլ Ազնավուրն ու իր ընկերնե¬րը Հայաստանում էին, նրանց հետ այդ ժամանակ առաջին անգամ հայրենիքում էին նաև Ալան ու Լևոն Նեդելյան եղբայրները: Այո′, նրանք են ֆրանսիական ապրանքանիշի հիմնադիրները:

- Երբ քայլում էինք Աբովյան փողոցով, որոշեցինք բուտիկը բացել հենց այդ փողոցում: Cop.-copine-ը պետք է անպայման հայտնվեր նաև մեր հայրենիքում,- ոգևորված պատմում է Ալանը:

Նորաձևության հանդեպ հետաքրքրությունն ու սերը եղբայրները ժառանգել են ծնողներից: Մեծ Եղեռնի ժամանակ ընտանիքը հանգրվանել է Ֆրանսիայում և օրվա հացը վաստակել հագուստ կարելով ու վաճառելով: Ընտանիքի գոյատևման միջոցը վերածվում է մեծ բիզնեսի, իսկ մեկ տասնամյակ անց՝ արդեն հանրահայտ բրենդի: Լևոնի առաջարկով եղբայրները գումար են տնտեսում իրենց հատկացված միջոցներից: Ալանը շարունակում է իր պատմությունը.

- Գիտե՞ք, հայերեն մի քիչ հասկանում եմ, նաև մի քանի բառ գիտեմ, բայց վատ եմ խոսում: Եղբայրս ավելի վարժ է խոսում: Չչարաշահեմ Ձեր համբերությունը, ավելի լավ է ֆրանսերեն պատմեմ: Ունեինք ընդամենը 3 հազար ֆրանկ, դրանով ստեղծեցինք առաջին նմուշ-զգեստները: Մեզ հետ էր աշխա¬տում նաև կինս, նա էլ դիզայներ է: Հիմա ունենք մեծ աշխատակազմ, մեծ մասը հայեր են: Տարեկան 500 մոդել և 2 ցուցադրություն: Մեր գերխնդիրն է լինել ինքնատիպ և ոչ մի դեպքում չկրկնվել:

New Picture (7)
Այսօր արդեն Եվրոպայի ու աշխարհի 2 տասնյակից ավելի երկրների ամենաբանուկ թաղամասերում անցորդներին ժպտում է ընկերության նարնջագույն աղջիկը: Сор-сор-ը համագործակցում է աշխարհի մի քանի տասնյակ երկրների հանրահայտ մոդելավորողների ու մոդելների հետ: Արտադրության 20 տո¬կոսն արտահանում են Ռուսաստան: Այնտեղ հագուստի երեք սրահ ունեն:

Նեդելյան եղբայրները 20 տարի առաջ դուրս եկան նորաձևության դեմ պայքարի և դարձան այլընտրանքային հագուստի ապրանքանիշի հիմնադիրները: Եղբայրները հայտնի մոդելավորողներին ապացուցեցին, որ մուգ գույնն է ընդգծում կնոջ դեմքի ու մարմնի իրական գեղեցկությունը: Կանայք իրենց պահարանները կամաց-կամաց թեթևացրին ճոխ, ժանեկապատ հագուստներից ու հրաժեշտ տվեցին բարձր կրունկներին` իրենց նուրբ մարմինն ազատելով ավելորդ ծանրությունից: Առաջին անգամ պոդիում բարձրացան հանելուկային ցուցադրություններ: Ընկերության ոճն առանց կանոնների գործելն է: Տարիների ընթացքում չի փոխվել նաև նրանց վառ դիմագիծը: Եթե շրջազգեստը, շապիկը կամ բաճկոնը մարդու չափերից գոնե մի քանի միլիմետր մեծ են կամ փոքր, ապա շատ արագ պետք է հրաժարվել ու փորձել մեկ ուրիշը: Քանի որ ցանկացած հագուստ գծագրվում, կարվում է մաթեմատիկական ճշգրտությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել