Araratnews.am-ը գրում է.
Ռեժիսոր դերասան Աշոտ Ադամյանը կարծում է` որքան քաղաքական ուժերը, ժողովորդը միավորվեն, այնքան ավելի դրական արդյունք կլինի.
«Երեկ դրական բանն այն էր, որ երեք կուսակցություններ, այնուամենայնիվ, միավորված են մի քանի հարցերի շուրջ ու որոշել են միասնաբար լուծում տալ այդ հարցերին»,- araratnews.am-ի հետ զրույցում` նշեց Աշոտ Ադամյանն ու հավելեց` հետագա գործողությունների մասին որևէ բան ասել չի կարող:
Եռյակին ընդդիմություն համարո՞ւմ է, թե՞ ոչ, Աշոտ Ադամյանն ասաց` դա իր համարելով չի.
«Ժողովուրդը պետք է համարի, և դա պետք է լինի հետևյալ կերպ. եթե ոմանք գալիս են` նախապես ինչ-որ բան հայտարարած, ապա արդյունքներին հետևելով` մենք կարող ենք հետևություններ անել սո՞ւտ էր, թե՞ ճիշտ»,- պարզաբանեց Աշոտ Ադամյանն ու կրկին անգամ փաստեց` ողջունելի է տեսնել, որ երեք ուժեր միասնական են որոշ հարցերի շուրջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ